Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Մենք է՛լ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ. Փաշինանն անդրադարձել է Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությանը

Վերջերս աղմուկ հանած իմ հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, հենց դրա մասին է, որ այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ ի վերջո կային ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հետևյալն է. անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որպեսզի մենք լինենք կառավարելի: Այս մասին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, ուզում եմ անկեղծ ասել ձեզ, ես այս հետևությունը կուզենայի, որ ես ինքս այնքան խելոք լինեի, որ այս հետևությունն արած լինեի տարբեր գրքերից, դասագրքերից և այլնից՝ իմ կարդացածից և սովորածից: Ցավոք սրտի, ես այնքան խելոք չեմ, որ այդ ինֆորմացիան գլխի ընկնեի ինքնուրույն: Ես դա գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում տարբեր հանդիպումների ընթացքում՝ ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելու և ամենատարբեր իրավիճակներ և խոսակցություններ և նախադասություններ լսելու ընթացքում, որոնք արտահայտում են մտածողության ձևեր»,- նշել է նա:

«Այդ նույն խոսակցությունն ունենում եմ ամենատրբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետևյալն է, որ՝ գիտեք ինչ. այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է: Ժողովուրդ, խի եք խառնվել իրար: Հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, որ շատ դեպքերում դուք եք մեզ օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ: Մենք ուզում ենք՝ ՀՀ-ում սովորական մարդն ապրի սովորական ձևով, և իր դերը չլինի, որ ինքը պետք  է նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինի:

Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է, և մենք համազգային մակարդակով պետք է քննարկենք, և ես չեմ ուզում՝ դա լինի մեր պատմական առաքելությունը, մեր դերը, տեղն այս աշխարհում: Ինչքան հնարավորություն ունենք, մենք նահատակ լինելու դեմ պայքարելու ենք: Սա է այն հրապարակախոսական փոփոխությունը, որը տեղի է ունենում և այս հրապարակախոսությունն իրականությունը դարձնելը համարում եմ պատմական առաքելություն: Մենք պայքարելու ենք ՝ այս առաքելությունն իրականացնելու համար»,- ասել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031