Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեր մոտ լրիվ այլ «իզմեր» են, Նիկո՛լ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է.
Երեկ անգաղափար ու ապապետական մի արարած խոսում էր Հայաստանում տեղի ունեցող «գաղափարաբանական փոփոխությունների» մասին և լուրջ դեմքով համոզմունք հայտնում, թե Հայաստանի և հայ ժողովրդի «պատմության վերաբերյալ եղել են այլ ընկալումներ ու մոտեցումներ՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ Սփյուռքում»։
Ոչ ոք երբևէ չի ասել, որ ՀՀ-ն բարձրագույն արժեք ու նպատակ չէ։ Դա Նիկոլն է փորձում փաթեթավորել այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե հայ ազգը միայն 2018-ից հետո է հասկացել, որ ունի պետություն ու պետականություն։ Ավելին՝ ըստ Նիկոլի տեսության, հայ ազգի ծագումնաբանությունը սկսվում է 2018-ից հետո։ Ապա հավելում է, որ «մենք այս մոտեցմանը եկել ենք 44-օրյա պատերազմի պարտությունից հետո»։
Ասեմ, ժողովուրդ ջան, հենց այս օրակարգն էլ նա առաջիկայում դարձնելու է իր քարոզարշավի հիմնական մեխը ու բոլորիդ ուղեղը լցնելու է այդ աղբով։ Ի դեպ, հենց Նիկոլն ինքն է հաստատում նշածս պարտադրված օրակարգը, երբ ասում է, թե «պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախություն»։ Ցինիկաբար ընդգծում է, թե այդ զոհողությունները ՀՀ անկախության համար են եղել։
Սրա նմանների դեպքում գուցե նորմալ է, երբ կյանքի մի հատվածում դավանում ես ու կրում այլ արժեքներ, կուռքեր ես սարքում մեկին, իսկ 50-ից հետո դառնում լրիվ այլ արժեհամակարգի կրող։ Երբ մի ձեռքով կոկորդ ես պատռում՝ 2019-ին խոսում «Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպան քաղաքականության» մասին, 2020-ին հայտարարում, թե «այսօր էլ մեզ փորձում են ցեղասպանել», 2021-ին՝ Արցախը Հայաստան հռչակում, իսկ այսօր օրակարգ ես բերում Ցեղասպանության հարցի հիմքերը վերանայելու և Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թեզը։
Ի տարբերություն քեզ, մենք նման օրակարգ ու կենսակերպ չունենք։ Մենք ունենք սկզբունքներ ու հստակ տաբուներ, որոնք երբեք չենք անցնում ու մնում ենք հավատարիմ այն ապրելակերպին, որն ունեցել ենք ի սկզբանե։ Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեր մոտ լրիվ այլ «իզմեր» են, Նիկո՛լ։
Քո այն միտքը, թե «մեր մոտ տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա», բլեֆ է։ Ուղղակի այդ «տրանսֆորմացիան» տեղի է ունենում դրսի՝ տվյալ դեպքում թյուրքական աշխարհի պարտադրանքով։ Դու շատ կցանկանայիր, որ քո կողմից տևական ժամանակ տիրաժավորած «հայկական» պնդումներն այսօր էլ կյանքի կոչվեին, սակայն քո իսկ ապիկար, հակաքաղաքագիտական քայլերով երկիրն ու մեզ բոլորիս հասցրիր այս կրիտիկական անդառնալիության կետին։
Հենց դրա համար էս անմեղ դեմքով ասում ես, թե «ցավոք, այս տրանսֆորմացիայի անհրաժեշտության մասին մենք նախկինում չենք էլ մտածել»։ Իսկ քո խոսքերից պարզ է դառնում, որ դա պարտադրված տրանսֆորմացիա է, երբ քեզ ստիպել են արտաբերել այն հակահայկական պնդումներն ու մոտեցումները, որոնք դու անամոթաբար իրականացնում ես։
Նիկոլի պնդումը, թե «այս տարբերակն է, որ ՀՀ-ին լինելության շանս է տալիս», դարձյալ քո ու քո անհայրենիք թիմին ներմուծվել է դրսից, որպեսզի համոզվեք ու մեզ էլ համոզեք, որ եթե նման քայլերի չգնանք, ապա վերջ՝ Հայաստան չի լինի։
Հ․գ․ Իսկ ամենացավոտն ու ողբերգականն այն է, որ Ցեղասպանությունը կասկածի տակ դնողի հետ հանդիպման նստածները իրենց չեն հարցնում՝ ինչո՞ւ, ինչ պատճառով ու ինչ հանգամանքներով են իրենց պապերը հայտնվել ԱՄՆ-ում։ Դա էլ քիչ է՝ հոտընկայս ծափահարում են։
Հ.Հ.Գ. Արամ Առաջինը խոսում է Ցեղասպանության ուրացման անթույլատրելի լինելու մասին, նույն պահին երկու հոգևորական Նիկոլի հետ ջերմորեն ողջագուրվում են:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031