Էջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել | Մեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի․ Սաղաթելյան | Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը | Մեզ պետք է նոր առաջնորդ, որը միայն ուրախ օրեր կպարգևի մեր երկրին․ Գոհար Ղումաշյան | Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» | ՔԿ–ն հայտարարում է, որ վթարված ոստիկանական ավտոբուսը Փաշինյանին չէր ուղեկցում | Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով | Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը (տեսանյութ) | Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք | Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq | Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին | Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ | ԼՀԿ-ում որոշում ունեն. «Հրապարակ» | Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու

Լրահոս

Արդյո՞ք Կառավարությունը ետքայլ կատարեց շրջանառության հարկի կիրառման իր ծրագրից՝ շահելով ժամանակ. «Նոր Պրոյեկտ. Տնտեսական Ալիք» նախաձեռնություն

«Նոր Պրոյեկտ. Տնտեսական Ալիք» նախաձեռնությունը հոդված է հրապարակել շրջանառության հարկ վճարող տնտեսվարողների աջակցության ծրագիրը 6 ամսով հետաձելու վերաբերյալ.

«Այսօր Կառավարությունը հաստատեց շրջանառության հարկ վճարող տնտեսվարողների աջակցության ծրագիրը՝ ըստ էության 6 ամսով հետաձգում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հարկային օրենսգրքի այս փոփոխությունը պատճաշ կազմակերպված չէր, որն էլ առաջացրել է լուրջ դժգոհություն ՓՄՁ ներկայացուցիչների և այլ շրջանակներում։

Այս աջակցության ծրագրի անհրաժեշտությունն այն է, որ շրջանառության հարկ վճարողներից շատերը դեռևս նախորդ ժամանակաշրջանից ձեռքբերված ապրանքների մասով չունեն հիմնավորող փաստաթղթեր, որի արդյունքում կրկնակի հարկային բեռի աճ կարող էր գրանցվել, ինչից ելնելով Կառավարությունն առաջարկում է անցումային փուլ՝ նոր պայմաններին հարմարվելու համար։

Այսինքն, խոսքն այն մասին է, որ մի կողմից եթե տնտեսվարողը առանց փաստաթղթի է գործունեություն ծավալում, ուրեմն շրջանառության հարկի չափը ձևավորվում էր շրջանառության 5 տոկոսի չափով, իսկ եթե փաստաթղթավորված էր՝ 1,5 տոկոսի չափով, ապա հարկային նոր փոփոխությունների համաձայն, նախորդ փուլերից մնացած ձեռքբերումների համար, որոնց համար փաստաթուղթ չունեին, և հասկանալի է անհնար կլիներ այլևս փաստաթղթերը ձեռք բերել՝ վճարեին 10 տոկոս։ Միևնույն ժամանակ, առհասարակ բավականին բարդ է այս գոծող պայմաններում ամեն ինչի համար փաստաթուղթ ձեռք բերել։ Ուստի, մի նոր գործիք կիրառվեց, որ եթե մինչ այժմ կիրառվում էր միայն ապրանքների մասով նվազեցումներ, հիմա նաև ներառվեցին այլ ծախսեր՝ աշխատավարձ, վարձակալության, կոմունալ վճարներ և այլ գործառնական ծախսեր` իջեցնելով հարկման բազան, որի արդյունքում նաև հարկի չափը կարող է փոքր լինել, այլ կերպ ասած՝ 4 տոկոսի նվազեցումը կարող է դառնալ 9 տոկոս։

Սակայն, մենք կարծում ենք, որ այս 6 ամսյա ռեժիմը ժամանակավոր լուծում է, ժամանակ շահելու միջոց է, և կան առանձնահատկություններ բիզնեսում որոնք դեռևս երկարատև լուծումներ են պահանջում։

Այսինքն, խոսքը գնում է ապրանքների պարտադիր 6 ամսյա ժամկետում իրացման մասին։

Այսպիսով, անցումային փուլը պետք է նախատեսել մինչև տարեվերջ և նորից արմատապես վերանայել 5 տոկոսից 10 տոկոսի անցումը, որը խիստ վիճարկելի հարց է և լրացուցիչ լուրջ քննարկումներ է պահանջում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930