Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում | Հայ արվեստում անպայման կստեղծվի տղամարդու կերպար, ով հետո կփոխվի` էլ չի ուզենա, որ բանտում փտի «մեղավորը» կուզենա, որ բանտում փտի կին լրագրողը | Սա էն դեպքն ա, երբ նիկոլը գեղամից բարոյական ա․ սա էն դեպքն ա, երբ գեղամը նիկոլից վատն ա․ Արամ Գևորգյան | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում․ Նաիրա Մարգարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի եկեղեցին օծվեց Վեհափառի տնօրինությամբ | Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է | Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ | Մեզ քննադատողները պատրա՞ստ են 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններով, ովքեր ստանալու են 150,000 դրամ աջակցությունը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Թուրքիան ի պատասխան ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջյու Քեչելին հայտարարել է, որ Անկարայում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է գերատեսչություն։

Ըստ Anadolu-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հարցեր, Իրանի որոշ պաշտոնյաների՝ Թուրքիայի դեմ ուղղված մեղադրանքները։

Քեչելին նշել է, որ իրանցի պաշտոնյաները վերջին ժամանակներս ավելի հրապարակավ են արտահայտում իրենց քննադատությունը Թուրքիայի հասցեին։

«Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը չպետք է օգտագործվեն որպես ներքաղաքական նյութ։ Այս համատեքստում մենք նախընտրում ենք քննադատական ​​ուղերձները մեկ այլ երկրին փոխանցել ուղղակիորեն զրուցակիցների միջոցով։ Մենք այսօր գնացել ենք այս ճանապարհով։ Մենք կարևորում ենք Իրանի հետ մեր հարաբերությունները», — ասել է նա:

Առավոտյան հաղորդվել էր, որ Թուրքիայի դեսպան Հիջաբի Քըրլանգըչ կանչվել է Իրանի ԱԳՆ` Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով:

Ֆիդանն Al Jazeera-ին հարցազրույցում Իրանից պահանջել էր փոխել տարածաշրջանային քաղաքականությունը՝ ընդգծելով, որ «եթե Իրանը չի ցանկանում, որ մարդիկ քարեր նետեն իր վրա, ինքն էլ պետք է դրանք ուրիշների վրա չնետի»:

Իրանի ԱԳՆ-ի Միջերկրական տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը, դիմելով թուրք դիվանագետին, ընդգծել է.«Հաշվի առնելով մեր երկրների ընդհանուր շահերը և տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ անհրաժեշտ է խուսափել անհիմն հայտարարություններից և անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների և լարվածության»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև