Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը | Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ | ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Թեկնածուներից մեկը մեկ ամիս է՝ ինձ հետապնդում է իր խոսույթով. Նազելի Բաղդասարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ տրամաչափի զենքերով է կրակում թշնամին. մանրամասնում է Խոզնավարի գյուղապետը | Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան | Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փամփուշտները տանիքներին են թափվում. Խոզնավարը՝ թշնամու թիրախում | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր | Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք արվում են այնպես, որ ազդեն թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա. Արման Թաթոյան | Այս հարցը նրա իրավասության մեջ չէ, ուստի չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին | ՔՊ-ն զգալով, որ Գյումրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին. Սուրենյանց | Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը | Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան

Լրահոս

Բաքվում դեռ հնարավորություն են տեսնում Հայաստանից ավելին պոկելու և Հայաստանին որպես միջազգային սուբյեկտ վերջնական շարքից հանելու առումով. Տիգրան Աբրահամյան

Բաքվում դեռ հնարավորություն են տեսնում Հայաստանից ավելին պոկելու և Հայաստանին որպես միջազգային սուբյեկտ վերջնական շարքից հանելու առումով: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանն այնքան ժամանակ բանակցությունների գործընթացը փակուղի կմղի և ժամանակ կձգի, քանի Հայաստանում գործող իշխանությունն իր համար բարենպաստ դաշտ է ձևավորում պարտադրանքի ու նախապայմանների լեզվով խոսելու, զիջումներ պարտադրելու, շանտաժի ենթարկելու համար, ինչն էլ ուղեկցվում է ակնհայտ ծաղրով ու արհամարանքով: Այս օրերին շատ է հարցադրում հնչում, թե ինչո՞ւ Ադրբեջանը, այնուամենայնիվ, չի համաձայնվում Հայաստանի իշխանության այն առաջարկներին, որոնք մեծ առումով բխում են իր շահերից:

Պատասխանը շատ հստակ է. Բաքվում դեռ հնարավորություն են տեսնում Հայաստանից ավելին պոկելու և Հայաստանին որպես միջազգային սուբյեկտ վերջնական շարքից հանելու առումով: Հայաստանի իշխանության ցանկացած նոր զիջում ավելի է ուժեղացնում Ադրբեջանին և, ըստ էության, առավել ուժգնացնում Հայաստանի դեմ նորանոր հարվածները: Արդյո՞ք Ադրբեջանի ճնշումներն ու պահանջները միայն բանակցային գրոհներով են արտահայտվելու: Համոզված եմ, որ Ադրբեջանն իր համար պատեհ պահի՝ ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական լոյալության կամ կոնկրետ հարցով կարմիր գծերի բացակայության պայմաններում, կգնա արկածախնդրության: Սա ասում եմ՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեգիոնալ ապաշրջափակման տակ, Թուրքիան և Ադրբեջանն ավելի շատ պատկերացնում են ոչ թե միջանցք, այլ ուղիղ ցամաքային կապի առկայություն, որի առարկայական արտացոլումներն ադրբեջանական զորամասերում փակցված քարտեզներն են՝ առանց Սյունիքի, Վայոց ձորի և մասնատված Արարատի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերով:

Արդյո՞ք Հայաստանում հաստատված վարչակազմը գիտակցում է իրադրության լրջությունը: Վստահ եմ՝ այո, սակայն իշխանության իրացրած քաղաքականության հիմքում ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ կամայական տարածքի գոյությունը, որտեղ նրանք որևէ ձևով կարող են իրենց իշխանությունն իրացնել՝ անկախ նրանից, թե դա ինչ կարգավիճակով կամ սահմաններով կլինի: Իշխանության հանցավոր արարքների հիմքում սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ դաժան վերաբերմունքի քողարկումն է, երկրին հասցված ծանր հարվածի հետքերի վերացումն ու գաղափարախոսության անվան տակ «պարտվողական Հայաստանի» կոնցեպտի պարտադրումը»,-հայտարարել է Աբրահամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև