Հայ արվեստում անպայման կստեղծվի տղամարդու կերպար, ով հետո կփոխվի` էլ չի ուզենա, որ բանտում փտի «մեղավորը» կուզենա, որ բանտում փտի կին լրագրողը | Սա էն դեպքն ա, երբ նիկոլը գեղամից բարոյական ա․ սա էն դեպքն ա, երբ գեղամը նիկոլից վատն ա․ Արամ Գևորգյան | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում․ Նաիրա Մարգարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի եկեղեցին օծվեց Վեհափառի տնօրինությամբ | Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է | Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ | Մեզ քննադատողները պատրա՞ստ են 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններով, ովքեր ստանալու են 150,000 դրամ աջակցությունը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ

Լրահոս

Սարյան փողոցի բնակչից 10 հազար դոլար հափշտակած անձինք հայտնաբերվել են (տեսանյութ)

Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր:
Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրեն անծանոթ երկու տղամարդ թակել են տան պատուհանը, ջուր խնդրել իրենց մեքենայի համար, մոտ հինգ րոպե հետո վերադարձել են, կրկին թակել պատուհանը և իրենից գումար պահանջել: Ինքը հրաժարվել է գումար տալուց՝ պատճառաբանելով, որ մոտը գումար չկա, գումարները գտնվում են էլեկտրոնային դրամապանակում և պետք է սպասել մինչ առավոտ: Սակայն նրանցից մեկը հագուստի տակից ատրճանակի նմանվող առարկա է պահել իր ուղղությամբ և ասել, որ եթե գումարը չտա, ապա կսպանեն: Դրանից հետո ինքը իր պայուսակի միջից հանել է 10 հազար դոլար ու տվել նրանց, ինչից հետո նրանք հեռացել են։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս պարզվեց, որ հանցագործությունը կատարել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ տղամարդիկ, երկուսն էլ 33 տարեկան: Հենց նրանք են «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայով ժամանել Սարյան փողոց և կատարել հափշտակությունը:
Նույն օրը Երևանի Խանջյան փողոցում զովունեցուն, իսկ Երևանի Նազարբեկյան փողոցում` փարպեցուն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, իրավապահները ձերբակալել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալներն իրացնելու և վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ արարքին մասնակել է նաև երրորդ անձ:

Այդ երրորդ անձը` Երևանի Սեբաստիայի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը, նույն օրը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին։

Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեքն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև