Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում | Հայ արվեստում անպայման կստեղծվի տղամարդու կերպար, ով հետո կփոխվի` էլ չի ուզենա, որ բանտում փտի «մեղավորը» կուզենա, որ բանտում փտի կին լրագրողը | Սա էն դեպքն ա, երբ նիկոլը գեղամից բարոյական ա․ սա էն դեպքն ա, երբ գեղամը նիկոլից վատն ա․ Արամ Գևորգյան | Երկրաշարժ է տեղի ունեցել | Հերոսածին ծնող լինելը միայն կոչում չէ․ դա խոր ցավի ու մեծ արժանապատվության միախառնված իրականություն է, որը մարդ կրում է ողջ կյանքի ընթացքում․ Նաիրա Մարգարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի եկեղեցին օծվեց Վեհափառի տնօրինությամբ | Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է | Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս | Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի դիպուկահարները, զորքն ու«խաղաղության պատը» | Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո´, ես գիտեմ, որ Գեղամ Նազարյանը անբարոյական է. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանն ու «Միասնության թևերի» թիմը Գավառում հանդիպում են բնակիչների հետ | Մեզ քննադատողները պատրա՞ստ են 1 ամիս ապրել այն մարդկանց կյանքի պայմաններով, ովքեր ստանալու են 150,000 դրամ աջակցությունը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

ԵՄ-ն դիտարկում է իր Խաղաղության հիմնադրամից Հայաստանին ևս 10 մլն եվրոյի օժանդակության տրամադրումը

Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ևս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը Եվրոպական խաղաղության հիմնադրամից, որի նպատակն է աջակցել դաշնակիցների պաշտպանությանը։ Ինչպես հաղորդում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այդ մասին առաջարկը ներկայացրել է ԵՄ խորհրդին, որն էլ պետք է այն քննարկի առաջիկա շաբաթներին։ Քննարկման կոնկրետ օրը, սակայն, դեռ հստակ չէ։

Առաջարկն ուժի մեջ կմտնի, եթե հավանություն տան Միության անդամ բոլոր 27 երկրերը։ Անցած տարի, օրինակ, Հունգարիան արգելափակել էր այս օգնության տրամադրումը՝ պահանջելով, որ ծրագրում նաև Ադրբեջանը ներառվի։ Շաբաթներ շարունակված դռնփակ բանակցություններից հետո եվրոպացի դիվանագետներին այն ժամանակ հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը:

Թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Բուդապեշտն ու մյուս անդամ երկրները հիմա, հստակ չէ։

Հայաստանն անցած տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո ստացավ Եվրամիության Խաղաղության հիմնադրամից:

Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև