Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով | Հայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ-ն ՀՀ-ում սատարում է ավտորիտարիզմը, մեր պահանջը, որ ԵՄ-ն տեր կանգնի իր իսկ արժեքներին․ Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի արածը տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մեջ. 8 տարի է՝ ճղում ենք մեզ մեջտեղից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան | Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ժամերով «պրոպկա» է, 2 տարի էլ անցնի, ոտքով ավելի շուտ կհասնեն տեղ | Կառավարություն ձևավորելուց հետո պետք է ամեն ինչ անենք, որ երիտասարդները ունենան լավ կրթություն ու արժանապատիվ աշխատանք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց. վեց կուսակցությունների կողմից հանձնում են նամակ | Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, գտնվում է Երևանում

Լրահոս

Քանի Մոսկվայի և Վաշինգտոնի գլուխները խառն են, Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար. Աշոտյան

Քանի Մոսկվայի և Վաշինգտոնի գլուխները խառն են, Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։

«Նիկոլ Փաշինյանի «միջանցքային» հոդվածը, որը շաղկապված էր նաև իրանական պետական հեռուստաընկերությանը տրված իր վերջին հարցազրույցի հետ, իհարկե, պատահական չէր։ Իրանի գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձը զուգակցված էր ոչ այնքան Ալիևի, որքան նրա և Նիկոլի համատեղ պատրոնների աչքերի համար նախատեսված հոդվածով։

Այս իրադարձություններն արտահայտում են գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերը և փորձ են ուկրաինական հարթակի սրընթաց զարգացումներին զուգահեռ՝ գոնե Հարավային Կովկասում նախկին պրոցեսներն ավարտին հասցնել։

ԱՄՆ նոր վարչակազմի քայլերը ԵՄ-ի և Միացյալ Թագավորության առջև աննախադեպ ծանրության խնդիրներ առաջացրեցին ուկրաինական ճակատում, այնինչ կովկասյան ճակատ այս փոփոխությունները դեռ չեն հասել, և Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու օպերացիան, որի գլուխգործոցը պետք է դառնա «Զանգեզուրի միջանցքը», դեռ իրացվելու շանսեր ունի։

Ի հակառակ որոշ կանխատեսումների, որ Նիկոլը 180 աստիճանի շրջադարձ կկատարի դեպի Մոսկվա, դեռ իրացվում է իմ կանխատեսած սցենարը, որ նա ոչ թե Մոսկվա է թեքվելու, այլ փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ընթացող պրոցեսները։ Այդ պրոցեսները շարունակվելու են փաթեթավորվել 12 աստղերով կապույտ դրոշի մեջ, բայց դրա տակից պարզապես ցցվում է թուրքական կիսալուսնի սրածայրը։

Ու չխաբվեք ԱԺ-ի կողմից «եվրոպական» նախագծի հետաձգմամբ, Մատվիենկոյի սպասվող այցով կամ ՌԴ գործընկերների հետ բոլոր ուղղություններով կապերի ձևական ինտենսիվացման մասին Փաշինյանի հանձնարարականով։ Այդ ամենը տվյալ փուլում Մոսկվային ֆռռացնելու նոր փորձեր են:

Իսկ իրական պրոցեսները շարունակվում են։

Մեկ ամսից, ապրիլի 3-4-ին Տաշքենդում կայանալու է ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որի նախաձեռնումը և իրականացումն օրգանական կապ ունեն Հարավային Կովկասի և, մասնավորապես, Սյունիքի հետ։ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներն էլ հետաքրքիր են ԵՄ-ի համար՝ ոչ միայն էներգակիրների, այլև՝ այլ օգտակար հանածոների առումով։ Եվրոպացիները փորձում են ազդեցության իրենց չափը մեծացնել Ռուսաստանի և Չինաստանի հաշվին, փաստացի սինխրոնիզացվելով Թուրքիայի հետ։

Այստեղ ուշադրություն։ ԵՄ-ն ոչ միայն Հարավային Կովկասում է խաղում Թուրքիայի հետ համատեղ, այլև Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և նույնիսկ Բալկաններում, որտեղ հնարավոր եվրաինտեգրման ճանապարհին ԵՄ ներկայիս ղեկավարությունը խոչընդոտներ է տեսնում ռուսական և չինական ազդեցության մեջ և համառորեն աչք է փակում Բոսնիայում, Ալբանիայում, Մակեդոնիայում, Կոսովոյում, Մոնտենեգրոյում և նույնիսկ՝ Սերբիայում աճող թուրքական ազդեցության վրա։

ԵՄ-ԿԱ գալիք գագաթնաժողովին քննարկվելու են նաև լոգիստիկ և տրանսպորտային նախագծերը՝ «Միջին միջանցք» տրամաբանության մեջ։ Հիշեցնեմ, որ այդ տրամաբանության մեջ ներկայումս գործող երթուղիներից երկուսն անցնում են Վրաստանով՝ Սևծովյան նավահանգիստներ և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։

Հիշենք նաև Չինաստանին վերապահված վրացական ամենախորը նավահանգստի՝ Անակլիայի կառուցումը։ Իրականում առկա հնարավորությունների թողունակությունը լիովին բավարարում է ապրանքաշրջանառության համար, մի բան էլ թերբեռնված են։ Սակայն ոչ Վրաստանով, ոչ Իրանով անցնող ուղիները թուրքական վերահսկողության տակ չեն, և այստեղ լիովին համադրվում են ԵՄ-ի՝ Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից իրենց լոգիստիկ կախվածությունը նվազեցնելու և Թուրքիայի՝ սեփական պանթուրանական պրոյեկտը կյանքի կոչելու գերակայությունները։

Ամփոփելով, կարող եմ արձանագրել, որ քանի Մոսկվայի և Վաշինգտոնի գլուխները խառն են, Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև