Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը ցուցմունք է տվել Բաքվի դատարանում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ով գերեվարվել էր Հակարիի կամուրջն անցնելիս՝ Ռուբեն Վարդանյանի հետ միասին, այսօր առաջին անգամ ցուցմունք է տվել Բաքվի դատարանում շինծու դատավարության շրջանակներում։

Մանուկյանը հաստատել է, որ մասնակցել է ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ Արցախյան պատերազմներին։ Նա նաև հայտնել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենային հարվածել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, ինչի հետևանքով վարորդը վիրավորվել է, սակայն ինքը չի տուժել, քանի որ գտնվում էր մեքենայից 20 մետր հեռավորության վրա։ Մանուկյանը նշել է, որ իր մոտ եղած զենքը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել Հայաստանի ոստիկանությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նույնպես Բաքվի դատարանում հաստատել էր իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին՝ ընդգծելով, որ որտեղ էլ չմասնակցեր, անհրաժեշտության դեպքում կմասնակցեր։

Դավիթ Մանուկյանը ինքն էր որոշել ուղեկցել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ համարելով, որ Հակարիի կամուրջը միայնակ անցնելու դեպքում Վարդանյանի ձերբակալության ռիսկերը մեծ են։ Մանուկյանը անձամբ վարել է նրան տեղափոխող մեքենան, վտանգել սեփական կյանքը և արդյունքում ինքն էլ հայտնվել գերության մեջ։ Ադրբեջանցիները նաև մի քանի ժամ պահել են Մանուկյանի կնոջը, ապա թույլ տվել նրան մենակ հատել սահմանն ու գալ Հայաստան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031