Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Ծանր էր լսել Ռուբեն Վարդանյանի ուղերձը մեկուկես տարի անց. հուսամ՝ մի շարք ստահակներ այս ուղերձից հետո կվերաիմաստավորեն իրենց մտքերը. Մեսրոպ Առաքելյան

Պարոն Վարդանյանի ուղերձում մի քանի շատ կարևոր շեշտադրումներ կար, մասնավորապես գտնվելով Բաքվի բանտում, կոչ է անում չհուսալքվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով Ռուբեն Վարդանյանի տարածած ուղերձին:

«Ծանր էր լսել Ռուբեն Վարդանյանի ուղերձը մեկուկես տարի անց, ու կարծում եմ՝ այն, ինչ Ռուբեն Վարդանյանը փոխանցեց, լսելու և սովորելու մեծ բան կա, որովհետև պարոն Վարդանյանի ուղերձում մի քանի շատ կարևոր շեշտադրումներ կար: Մասնավորապես, գտնվելով Բաքվի բանտում, կոչ է անում չհուսալքվել, որովհետև դա համարում է ամենածանր մեղքը մարդու համար, որովհետև ցանկացած պարագայում պետք է պայքարել»,- ասաց նա:

Առաքելյանը հույս հայտնեց, որ լսելով Ռուբեն Վարդանյանի պայքարի կոչը Բաքվի բանտից, մեր հասարակությունը կարթանա այն իրավիճակից, ինչ որ կա:

«Պարոն Վարդանյանը համոզված է, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև միայն պայքարի ճանապարհով ենք հնարավորություն ունենալու հաղթահարել այս մարտահրավերները։ Հուսամ՝ իշխանություններն էլ մի քանի անգամ կլսեն Ռուբեն Վարդանյանի ուղերձը: Ինձ ու հասարակության ճնշող մեծամասնության համար պարզ է, թե ով է Ռուբեն Վարդանյանը, այնպես չէ, որ այս ուղերձով պետք է ճանաչենք, բայց մի շարք ստահակներ  հուսով եմ այս ուղերձից հետո կվերաիմաստավորեն իրենց մտքերը, իրենց գաղափարները, թե ինչ մեղադրանքներ ու ինչ վարքագիծ էին դրսևորում պարոն Վարդանյանի նկատմամբ: Նույնիսկ Բաքվի բանտում գտնվելով Ռուբեն Վարդանյանի ուժը, պատրաստակամությունը պայքարելու հայրենիքի, մեր ժողովրդի համար շատ կարևոր է ու հասարակության մոտ վստահ եմ այսուհետ հայրենիքի նկատմամբ նվիրումը և սերը բացի խոսքերից, նաև գործողության կմղի»,- նշեց նա:

Անդրադառնալով նրան, որ Վարդանյանը չի դադարեցնելու հացադուլն Առաքելյանն ասաց, որ պարոն Վարդանյանը նաև նշել է, որ ուժեղ է, տոկուն է: «Մենք չենք կասկածել, որ իր որոշումը ոչ թե ինչ-որ այս իրավիճակի հետ է, այլ սա բողոք է, բողոքի ձայն է՝ ուղղված միջազգային հանրությանը, բողոքի ձայն է նաև, որ այս իրավիճակից դուրս գա հասարակությունը: Վստահ եմ, որ պարոն Վարդանյանն ինչպես իր բոլոր որոշումներում հիմնավոր գիտակից հիմքեր է դնում, հացադուլից դուրս գալու որոշումն էլ կկայացնի: Իր առողջությունը և կյանքը պետք է հայրենիքին, հետևաբար, հուսով եմ՝ առաջիկա օրերին հացադուլը դադարեցնելով՝ սրանով նաև կստիպի իր փոխարեն, որ Հայաստանում շարունակեն պայքարը այս ամենի համար»,- նշեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930