Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Քոչարյա՛ն Ռոբերտ, ծոծրակդ կտեսնես, բայց Հայաստանում այլևս իշխանություն չես ունենա. Խաչիկ Ասրյան

Քոչարյա՛ն Ռոբերտ, ծոծրակդ կտեսնես, բայց Հայաստանում այլևս իշխանություն չես ունենա
Նրանք, ովքեր լսում, քննարկում, վերլուծում, այնուհետև գովաբանում են 20-րդ դարավերջի 90-ականների սկզբին Արցախյան ազգային-ազատագրական պալքարի շնորհիվ Հայաստանում նախագահ դարձած, 44-օրյա պատերազմից փախած, 2021 թվականի հունիսին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Հայ ժողովրդին խաբած (կռելու եմ), 2023 թվականի սեպտեմբերին Փաշինյան Նիկոլի կողմից հայկական ամբողջ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո ծպտուն չհանած, քաղաքական գերեզմանից արձակուրդ եկած Քոչարյան Ռոբերտին, հենց նրանք են Հայաստանի ու Արցախի թշնամիները, հենց նրանք են ոչնչացնում մեր Սուրբ Հայրենիքը։

Քոչարյա՛ն Ռոբերտ, հենց հիմա ականջիցդ օղ արա ու լսի՛ր ինձ․ ծոծրակդ կտեսնես, բայց Հայաստանում այլևս իշխանություն չես ունենա. ինքնակամ հեռացի՛ր Հայաստանի քաղաքականությունից, այլապես քեզ ու քո նմաններին Հայաստանի քաղաքականությունից հեռացնելու եմ անձամբ ես՝ 2007-2018 թվականներին ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած և Հայաստանի պետական բյուջեն երբեք չթալանած ու կոռուպցիան և կաշառակերությունը միշտ մոխիր դարձնող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից՝ Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը կյանքի գնով պաշտպանած և անառիկ պահած Խաչիկ Ասրյանս։
Քոչարյա՛ն Ռոբերտ, վստա՛հ եղիր, որ այս դեպքում քեզ նույնիսկ չեն փրկելու Հայաստանում և Հայաստանից դուրս գործող ժամանակավորապես քեզ ենթակա գործարարները, որոնց նույնպես խաբել ես 2021 թվականի հունիսին։
Հայաստանն ու Արցախը թալանած և կեղեքած, Հայրենիքի պաշտպանությունից փախած, Հայաստանը ոչնչացնող պետակա՛ն դավաճաններ, նստե՛ք ձեր պադվալներում և դողդողալով սպասե՛ք յուրաքանչյուրիդ վերաբերող իմ որոշումներին։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930