Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Ավինյանի և Արաբկիրում կառուցապատողի միջև ենթադրյալ քավոր-սանիկական հարաբերությունների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. խոսնակ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայ Կոստանյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է.

«Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանի Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում արել է մի շարք անհիմն հայտարարություններ, որոնց վերաբերյալ հայտնում եմ հետևյալը․

«Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փողոց 11-13 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով Վահրամ Ադամյանին 18.09.2023թ. տրամադրվել է նախագծման թույլտվություն (հ.01/18-07/1-Դ-112575-671): Շինարարությունը դասվում է 4-րդ (բարձր) ռիսկայնության օբյեկտների շարքին և անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ պետական համալիր փորձաքննություն։

18.09.2023թ. տրված թույլտվությամբ նախատեսվում է 8 վերգետնյա և 1 մասնակի նահանջ հարկ։ Նախագիծը ստուգվել և հաստատվել է համապատասխան պետական մարմինների կողմից՝ ներառյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

14.11.2024թ. համաձայնեցվել է շինարարական նախագիծը (հ.01/50-03-910-24), և «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է շինարարության թույլտվություն (հ.01/50-02-1985-24)՝ 3 տարի ժամկետով (մինչև 14.11.2027թ.)։

Նշված հողատարածքը Երևանի գլխավոր հատակագծով և Արաբկիր թաղային համայնքի գոտիավորման նախագծով ներառված է բազմահարկ բազմաբնակարան շենքերով բնակելի կառուցապատման գոտում։

Կառուցապատողի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև ենթադրյալ քավոր-սանիկական հարաբերությունների մասին պնդումները ևս չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930