Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրար ձեռ ենք բռնելու. էս հարցը լուծելու ենք. Գյումրիում դա նորմալ բան է. Մարտուն Գրիգորյան | Տեղի է ունեցել խայտառակ նիստ, քննիչը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ինչը փաստում է՝ քաղաքական հետապնդում է. փաստաբանը՝ Գրիգորյանի հոր և որդու դատի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Վարդան Ղուկասյանին չեմ մեղադրում, այլ խոսում եմ իշխանության ծրագրի մասին. Մարտուն Գրիգորյան | Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել | Գյումրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին հատուկ վարքագծով. Տիգրան Աբրահամյան | Իշխանությունը, վստահաբար, կպարտվի Գյումրիում, փորձում են խոցելի թեկնածուի միջոցով իշխանությունը նորից վերցնել. Մարտուն Գրիգորյան | Ադրբեջանի ամբողջ տարածքում վերացվnւմ են քրիստոնեական եկեղեցիները. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում | Հորդորում ենք Գյումրու քաղաքապետի բոլոր թեկնածուներին զգույշ և ուշադիր լինել իրենց հնչեցրած հայտարարություններում, տարանջատում չմտցնել արցախցիների ու գյումրեցիների, երևանցիների ու աշտարակցիների մեջ. «Հայաստան-Արցախ» ՀԵՄ | Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Լրահոս

Թեհրանը չի բանակցում ճնշման ներքո. Իրանի ԱԳՆ-ն՝ միջուկային ծրագրի վերաբերյալ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը խորհրդակցություններ է վարում իր միջուկային ծրագրի շուրջ, այդ թվում՝ Մոսկվայի և Պեկինի հետ։ Նա հավելել է, որ երկիրը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո։

«Մենք ճնշումների և ահաբեկման ներքո չենք բանակցելու։ Մենք չենք էլ մտածի այդ մասին, ինչ էլ որ լինի բանակցությունների թեման։ Բանակցություններն ու թելադրանքով ահաբեկելը նույն բանը չեն»,- գրել է Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում։

Ինչպես հավելել է Իրանի ԱԳՆ-ն, Ռուսաստանի և Չինաստանի հետ խորհրդակցություններն ընթանում են իրավահավասարության և փոխադարձ հարգանքի պայմաններում։ Նա շփումների նպատակն է անվանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության և բաց լինելու ամրապնդումը պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Աբբաս Արաղչին նաև ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրը եղել է և միշտ լինելու է խաղաղ։

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրավիրել է Իրանին բանակցությունների և միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքելու։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ավելի ուշ ասել էր, որ չի բանակցի նրանց հետ, ովքեր Իրանին այդ բանակցությունները պարտադրում են իրենց շահերից ելնելով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև