Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում

Լրահոս

Փոխելով դատավարության ընթացքը՝ մենք կկարողանանք փոխել այս դատի շուրջ Ադրբեջանի պլանները. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պահանջ 1. Անհապաղ ազատ արձակել

Ակնհայտ է, որ Հայաստանը, աշխարհը և Հայաստանի կապերն աշխարհի հետ այն վիճակում չեն, որ այսօրվա մեր պահանջով Ալիևը գերիներին ազատ արձակի։ Հաղթանակի ամպերում ապրող Ալիևը ունի իր սեփական պատկերացումները։ Իհարկե, ազատության պահանջ հնչեցնելը ֆոնային առումով ճիշտ է, բայց եկեք ընդունենք, որ այսօրվա իրողությունների պայմաններում արագ արդյունք ստանալը շատ բարդ է։

Պահանջ 2. Բաց դատավարություն

1961թ. ապրիլի 11-ին Իսրայելը սկսեց ամբողջ աշխարհով հեռարձակել Ադոլֆ Էյխմանի դատավարությունը։ Էյխմանն իրավամբ համարվում էր նացիստական Գերմանիայի առանցքային հրեշավոր դեմքերից։ Իսրայելը խնդիր էր դրել՝ ամբողջ աշխարհին ցույց տալ իրականությունը, և արեց բաց դատ, որին մասնակցում էին աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Հենց այդ քայլով Իսրայելը հասավ առավելագույն արդյունքի։ Ի դեպ, Նյու-Յորք ամսագիրը ներկայացնող Հաննա Արենդտը հենց այդ դատավարության ժամանակ գրեց իր հայտնի աշխատությունը։

«Հակաէյխմանական» դատավարություն

Ալիևն ակնհայտորեն ուզում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ստանալ հավաքական Էյխման՝ ռազմական հանցագործների։ Երբ մենք օդում պահանջում ենք «անհապաղ ազատ արձակել» դա այսօր իսկապես մնում է օդում։

Ազատման պահանջին զուգահեռ՝ մենք պիտի զարգացնենք իսկական բաց դատավարության պահանջը.

ա. Ուղիղ հեռարձակում

բ. Միջազգային մամուլի ներկայություն

գ. Միջազգային իրավապաշպանության ներկայություն

դ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ներկայացվածություն

ե. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացվածություն

զ. Վկաների հարցաքննություն (ունենք 100 հազարից ավելի վկա՝ արցախահայությունը)

է. Մինսկի խմբի համանախագահ երկրների մասնակցություն՝ որպես վկա կամ որպես դիտորդ։

ը. ՌԴ խաղաղապահ ուժերի վկայություն

Մեր պահանջն այսպես աշխարհի համար ավելի հասկանալի կլինի, և մեծ դաշտ կբացվի աշխատանքի համար։

Ալիևի նախաձեռնած «Էյխմանի դատավարությունը» պետք է վերափոխենք պայմանական ասած «հակաէյխմանի դատավարության»։ Ցեղասպանություն, էթնիկ զտում, խաղաղ բնակչության զանգվածային տեղահանություն, քաղաքների և գյուղերի ռմբակոծում, ամբողջական, թեկուզ՝ չճանաչված, բայց գոյություն ունեցող պետության նյութական և հոգևոր ժառանգության ոչնչացում։

Մենք այս դատավարությունը կարող ենք մեր օգտին ավարտել, եթե կարողանանք փոխել նրա ընթացքը. սա է բանալին։ Այս պահին խաղն Ալիևին լրիվ ձեռք է տալիս, սա նրա խաղն է։ Նա կարող է սա անվերջ ձգել՝ գերիներին օգտագործելով որպես պատանդ։ Բայց հենց դատավարության ընթացքը սկսի դուրս գալ նրա խաղի կանոններից, նրան սկսի նյարդայնացնել, նա հակված է լինելու լուծումներ գտնելու։ Ռ. Վարդանյանի խոսքում էլ կար. «Եթե դատում եք, դատեք բաց ու հրապարակային…»։ Պակիստանցի իրավապաշտպան, Ավրորայի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմանի պատրաստակամությունը՝ Բաքու մեկնելու, կարող է դառնալը մեկնարկը նման զանգվածային պրոցեսի։ Մենք ունենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի խոսքը, որը լավ ֆոն է ապահովում ճիշտ աշխատելու համար։

Փոխելով դատավարության ընթացքը՝ մենք կկարողանանք փոխել այս դատի շուրջ Ադրբեջանի պլանները։ Ալիևին ուղղակի ձեռք չի տա ունենալ ի վնաս իրեն աշխատող դատավարություն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930