Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց | 57 համարի ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը | Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն | Մարտին Գալստայնը մեկնաբանել է դոլարի նկատմամբ դրամի արժևորման պատճառները | Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ | Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան | Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է | Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի․ Մանե Թանդիլյան | Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան | Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն | Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի | «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել | Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան | Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա

Լրահոս

Ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են իսրայելական ավիաբшզայից բեռ տեղափոխել Բաքու. Hetq.am

Ադրբեջանական Silk Way Airlines բեռնափոխադրող ավիաընկերության թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա նորություն չեն, բայց առավել ուշագրավ է այս թռիչքների ինտենսիվության ու Բաքվի ռեժիմի ռազմական ագրեսիվ գործողությունների համընկնումը: Գրում է Hetq.am-ը:

Այս հանգամանքը 2023 թ. մարտին արձանագրել էր իսրայելական Haaretz օրաթերթը՝ նկատելով, որ «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում: Իսկ Ադրբեջանը իսրայելական ռազմամթերքի հիմնական գնորդներից է, եւ Իսրայելը հատկապես 2016-ից հետո համարվում է Բաքվի ռեժիմի առանցքային ռազմական մատակարարը:

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք 2016-2024 թթ. Silk Way Airlines-ի բեռնատարների՝ Իսրայելից դեպի Ադրբեջան թռիչքներին, որոնց թիվը կանոնավոր աճել է այն ժամանակ, երբ Ալիեւի ռեժիմը հերթական ռազմական ագրեսիան է սանձազերծել Արցախի եւ/կամ Հայաստանի դեմ:

Հատկանշական է, որ չնայած 2024 թվականը հայ-ադրբեջանական զինված բախումների առումով պասիվ տարի է եղել, այդուհանդերձ, 2020-ից հետո առաջին անգամ հենց նախորդ տարի է ադրբեջանական բեռնատարների՝ «Օվդայից» տարեկան թռիչքների թիվը հատել 20-ի շեմը: Եթե պատերազմական 2020-ին Silk Way Airlines-ի օդանավերը 26 անգամ էին «Օվդայից» թռել Ադրբեջան, ապա 2024-ին դա արել են 23 անգամ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև