Skip to main content

Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Լրահոս

Երբ իշխանությունն այս կամ այն ուժին, գործչին կապում է ՌԴ-ի հետ «մութ համագործակցությունների» հետ, դա ասում է ո´չ թե այդ ուժերին վիրավորելու, այլ Մոսկվային իր թշնամական վերաբերմունքն արտահայտելու համար․ Աբրահամյան

Երբ իշխանությունը այս կամ այն ուժին, գործչին կապում է ՌԴ-ի հետ «մութ համագործակցությունների» հետ, դա ասում է ո´չ թե այդ ուժերին վիրավորելու, այլ Մոսկվային իր թշնամական վերաբերմունքն արտահայտելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Երեկ մեկն էլ ԱԺ ամբիոնից Հայկ Մամիջանյանին «հակադարձում» էր, թե ՀՀԿ-ն հայրենական պատերազմի հաղթանակի միջոցառման կարար այլ երկրում էլ մասնակցեր, սակայն ՌԴ էր գնացել, ակնարկելով, որ դա Մոսկվային ուղղված ռևերանս էր, որն ուներ ընտրական տրամաբանություն:

Քաղաքական մանկամտության ու պրիմիտիվության վառ օրինակ:

Նախ ՀՀԿ-ն ամեն տարի, տարբեր ձևաչափերով միջոցառումների է մասնակցում և´ Մոսկվայում, և´ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, երկրորդ, կոնկրետ հաղթանակի օրվա միջոցառման հրավիրել էին ՌԴ-ից: Նույն այդ օրերին, ԵԺԿ այլ միջոցառմանն էլ ՀՀԿ այլ պատվիրակություն էր մասնակցում և ի՞նչ:

Սրանք իրենց թուրք-ադրբեջանական վոյաժներն ու դրանց տված երդումները խառնում են` մտածելով, թե բոլորն իրենց պես ընկած են սրա-նրա դուռը «դաբրոներ» աղերսելու և իշխանություն ունենալու:

Հանուն իշխանության երկարաձգման երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականություն զիջածներն ու թշնամուն հպատակվածները դեռ երես էլ ունեն խոսում են»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև