Skip to main content

Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Լրահոս

Մեկ օրվա համար պատգամավորին հատկացվում է 22,000 դրամ, պարեկին՝ 11,000 դրամ, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զինվորին՝ 1,700 դրամ. Գեղամ Մանուկյան

Սերժանտը պատկերացվում է որպես ծնող զինված ուժերում, որովհետև ինքը զինվորների տեր ու տիրականն է դառնում: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հիմա սերժանտին ասում են՝ դու աշխատավարձը ստանում ես, բայց նաև պետք է ատեստացիա հանձնես, վեց ամսվա կրթական փուլից հետո մի հատ էլ ստուգենք, դու իրոք կարող ես ավել գիտելիք ունենալ, նոր քո աշխատավարձը բարձրացնենք։

Կառավարությունը փորձում է ասել, թե՝ այ ատեստացիա ենք մտցրել, բայց այդպես չի: Ատեստացիայով այսօր զինված ուժերում աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում շտաբային բարձրաստիճան տարբեր հրամանատարական պաշտոններում զբաղեցնող զինվորականները:

Ես ձեզ մեկ օրինակ ասեմ. մարտական հենակետում ծառայություն իրականացնող 2022 թվականի ռազմական գործողություններ իրականացրած, տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարը ատեստացիայից կտրվել է, գիտեք ինչից՝ շարայինից։

Իրականում ահավոր է աշխատավարձը: Մեկ օրվա հմար պատգամավորներին հատկացվում է 22 հազար դրամ: Պարեկներն առանց ատեստացիայի, որովհետև համարվում է՝ դե արդեն հինգ ամիս սովորել են, ի՞նչ ատեստացիա պարեկին, ստանում են  371,000 դրամ։

Այս պահին, որ մենք այստեղ նստած ենք, անձրևին, ձյանը մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը, գիտե՞ք ինչքան է ստանում… մենք ստացել ենք 22,000 դրամ, պարեկը մոտավորապես ստացել է 11,000 դրամ մի օրվա համար, մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1,700 դրամ: Սա է իրականությունը:

1,000-ից ավելի սերժանտ է պետք լինելու զինված ուժերում, ամենաստորին մակարդակում, որը առնվազն 10 զինվորի տեր ու տիրականն է լինելու, բայց նրա աշխատավարձը, ի տարբերություն պարեկի, ընդամենը մոտավորապես 222,000 է լինելու»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև