Skip to main content

Մեծ երթ դեպի Եռաբլուր | Ժողովրդի ուշադրությունը մի կողմ են շեղում, որպեսզի մյուս կողմում հերթական զիջումը լուռ անցկացնեն․ Միհրան Մախսուդյան | ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է | Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրnւթյունն է ձեր նմաններից, բոլոր կոռուպցիոներներից վրեժխնդիր ենք լինելու. Քոչարյանը մուծվելու է մինչև վերջին կաթիլը. Ռուբինյան | Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան | Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ձերբակալվել Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին և ևս 4 անձ | Ռոբերտ Քոչարյանին դատարանից տեղափոխել են հիվանդանոց | Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, ենթադրվում է, որ կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան | Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան | Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ | Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն | Ռոբերտ Քոչարյանը տասը տարի լավ է ղեկավարել այս երկիրը, նրա հանդեպ այս վերաբերմունքը հակապետական է և տմարդություն․ Աղվան Վարդանյան | Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» խանութ-սրահներում խուզարկություններ են․ փաստաբան

Լրահոս

Նիկոլ, թարգիր լկստված դեռահասի հիստերիկ նոպաներով նախկին նախագահներին «եկեք բանավիճենք» չռեալիզացված ֆանտազիա առաջարկել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

Նիկոլ, թարգիր լկստված դեռահասի հիստերիկ նոպաներով նախկին նախագահներին «եկեք բանավիճենք» չռեալիզացված ֆանտազիա առաջարկել։

Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը, ոչ թե այդ ընթացքում նրանց հետապնդել, վայրահաչել, կալանավորել եւ քրգործեր հարուցել։

Նախկին ղեկավարների հետ պետք էր հանդիպել 44-օրյայի ընթացքում, երբ նրանք, մի կողմ դնելով բոլոր միջանձնային եւ քաղաքական տարաձայնությունները, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն Հայրենիքի պատրաստ էին նույնիսկ այդքանից հետո քեզ նմանի հետ հանդիպել։

Հիմա ուշ է, շատ ուշ։ Բոլոր երեք նախագահների համար էլ դու քաղաքական բորոտ ես, զզվանք առաջացնող ոչ մի բան։ Դու ոտքից գլուխ փչացած ես, ռուսերեն ասած՝ нерукопожатный: Քեզ հետ շփվելը ամոթ է: Կողքիդ կանգնելը՝ ամոթ է։ Քեզ նման ղեկավար ունենալն ամոթ է։

Նախկին նախագահների հետ քո բանավիճելու կապրիզը ոչ ոք չի բավարարելու։ Շարունակիր ճղճղալ, շապիկդ պատռել, ճամարտակել եւ սեթեւեթել, նեղանալ ու նեղացնել, սպառնալ եւ փրփրել։ Թե’ դու, թե’ ասելիքդ հակահիգիենիկ են եւ բանավեճի անարժան։

Նույնիսկ միջնադարյան ասպետական մենամարտերը եւ ազնվական դուելները ենթադրում էին կողմերի հավասարություն՝ անգամ մահվան ելքով մարտահրավեր նետելու իրավունքը արտոնություն է, պատիվ, որ քեզ հասանելի չէ, դու դրան արժանի չես։ Դու այդքան չկաս։

Հիմա կասես, բա այդ դեպքում խի՞ ես դու՝ Աշոտյան Արմենը, ում 2 տարի հանիրավի անազատության մեջ եմ պահում, պատրաստ ինձ հետ բանավիճել։ Կրկնեմ, Նիկոլ. ես զզվող չեմ, ես նախագահ չեմ եւ քեզ բովանդակային ոչնչացնելու համար ես էլ եմ հերիք։

Արի կալանքիս վայր, կամեռաներովդ, թիկնապաhներովդ, Պետրոսին էլ կարող ես на всякий հետդ բերես։ Как раз թրաշս դզել եմ, լրիվ եթերային ֆորմի մեջ եմ։ Слабо?

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31