Skip to main content

Ե՞րբ են մեր հողերը հետ տալու, որպեսզի իմանանք չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) | Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում | Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն | «Ջհանդամ, թե նոր է ընտրվել, Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում»․Գեղամ Մանուկյան | Կրեմլի կողքի շենքի ինչ-որ մի տեղ նստած ինչ-որ մի մարդիկ մարդկանց խոստացել են` Հայաստանի հաջորդ վարչապետը դու ես, գնա, «ուվերեննի» ասա․ Փաշինյան | Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյանը՝ Ղահրամանյանին | Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի. Սուրեն Սուրենյանց | Լրագրողները Երասխի կռիվներում միայնակ են, չկան «մահապարտների» գնդերը. Մարգարիտ Եսայան | Փաշինյանը վիրավորեց Վեհափառին. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում | Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց, թե ինչ է ուզում Կաթողիկոսից. խնդիրն Արցախի անունը տալն է եղել. Նարեկ Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով | Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում. Փաշինյանը՝ Զելենսկիին | Վերջ պետք է տանք Հայոց ցեղասպանnւթյան զենքայնшցմանը, այդ կրակnցից մենք ենք զnհվել ու զnհվելու. Նիկոլ Փաշինյան | ՀՀ-ն պիտի դադարեցնի Հայաստան փնտրել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը պիտի դադարեցնի ՀՀ-ում Ադրբեջան փնտրել. Նիկոլ Փաշինյան | Արագածոտնի մարզում բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը

Լրահոս

Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն Արամայիս Ավետիսյանին՝ 22 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայնով, ընտրել է Հիմնադրամի գործադիր տնօրեն։ Հոգաբարձուների խորհրդի 29 անդամներից նիստին մասնակցել են 24-ը։ Արամայիս Ավետիսյանը գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնում է 2026 թվականի օգոստոսի 24-ից։

Խորհրդին ներկայացված իր տեսլականում Ավետիսյանն առանձնացրել է Հիմնադրամի զարգացման հիմնական ուղղությունները՝ կազմակերպական կարողությունների ամրապնդում և գործառնական արդյունավետության բարձրացում, վստահության, հաշվետվողականության և թափանցիկության նոր մշակույթի ձևավորում, անցում արձագանքային գործունեությունից դեպի երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ պահպանելով Հայաստան–Սփյուռք կապի ամրապնդումը որպես Հիմնադրամի առանցքային առաքելություն։
Արամայիս Ավետիսյանը տնտեսագետ և կառավարման մասնագետ է՝ շուրջ 13 տարվա մասնագիտական փորձով պետական, մասնավոր և հասարակական ոլորտներում։ Նրա մասնագիտական փորձն ընդգրկում է կազմակերպությունների կառավարում և ինստիտուցիոնալ զարգացում, ռազմավարական պլանավորում, հանրային քաղաքականություն, շահառուների հետ աշխատանք, դրամահավաք և հաղորդակցություն։ 2022 թվականից նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը։

Ավետիսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագիտությամբ։ Մասնավոր հատվածում աշխատել է «ՎԵՈՆ Արմենիա», «Տավուշ Տեքստիլ» և «Ականաթ» ընկերություններում։ 2018 թվականին համահիմնադրել է «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը և մինչև 2022 թվականը զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Ավետիսյանն ամուսնացած է։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

2025 թվականից Ավետիսյանը ներգրավված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերում։ Նա համակարգել է 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» համահայկական դրամահավաք-արշավը։ Արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 17 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 30%-ով գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին՝ Հայաստանի և Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման և ամրապնդման շուրջ համախմբելու նպատակով։ Ավելի քան երեք տասնամյակ Հիմնադրամն իրականացնում է ենթակառուցվածքային, կրթական, առողջապահական, սոցիալական և զարգացման այլ ծրագրեր՝ ծառայելով որպես Հայաստան–Սփյուռք համագործակցության համահայկական հարթակ։ Հիմնադրամը նաև համախմբել է համահայկական ներուժը՝ հումանիտար ճգնաժամերին և այլ հրատապ մարտահրավերներին արձագանքելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31