Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Լրագրողները Երասխի կռիվներում միայնակ են, չկան «մահապարտների» գնդերը. Մարգարիտ Եսայան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը գրում է.

«Լրագրողները Երասխի կռիվներում միայնակ են

Երբ գործող լրագրող էի, 15-16 տարի առաջ, մենք գրում եւ ներկայացնում էինք ամեն բան, վատը, լավը, մեզնից նեղանում էին, գոհ գրեթե չէին լինում։ Բայց մենք աշխատում էինք, մանրամասն ներկայացնելով եւ ներսի եւ դրսի իրադարձությունները։Հատկապես կենտրոնացած էինք Արցախի խնդրի եւ նրա շուրջ ծավալվող կամ չծավալվող իրադարձությունների վրա,անձամբ գիտեինք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին, նրանց փոփոխությունները, լուսաբանում էինք Երեւանում նրանց ասուլիսները, իսկ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ համարյա ընկեր-գործընկեր էինք։ Իրականում լավ օրեր էին, բայց լինում էին օրեր, որ մոլորվում էինք։

Երկրում թվում էր ոչինչ չի կատարվում, գրելու թեմա էինք փնտրում, իրար էինք հարցնում՝ ինչ կա-չկա։ Լինում էր տվյալ օրվա հրապարակումը հազիվ էինք ստեղծում։ Բայց, անգամ այսպես, էլի եմ կրկնում՝ լավ օրեր էին, մենք ուժեղ էինք, պինդ ու գիտեինք` ընդդիմադիր լինեինք թե իշխանական, /մեկ չարաբաստիկ բացառություն կար, գիտեք՝ ով էր/ կան արժեքներ, որոնց վրայով երբեք չենք անցնելու՝ անվտանգություն, պետություն, Արցախ։

Այսօր նայում եմ իմ գործընկերների, լրագրող-խմբագիրների աշխատանքին, հիանում եմ, եւ՝ թող ներեն ինձ, բայց եւ խղճում եմ։ Պրոֆեսիոնալ լրագրող-խմբագիրները օրերով, տարիներով փորձում են մեր հասարակության աչքերը բացել, ներկայացնել էն մութ եւ չարագուշակ ընթացքը, որի մեջ երկիրը ներքաշվել է սրանց ձեռամբ, փորձում են բացել ժողովրդի աչքերը, փորձում են թացը չորից զատել։ Լրագրողները հոգեբաններ են դարձել, հոգեվերլուծողներ։ Ավաղ, արդյունքը դեռ չկա։

Իրականությունը շատ խրթին է, հեղձուցիչ, սպանիչ։ Լրատվական դաշտը էս պահին թերեւս միակ մարտունակ բանակն է՝ որ կռիվ է մղում իր մասնագիտության ընձեռած ողջ զինանոցով։ Այսօր գրելու բան՝ անթիվ, լիքը գրելու բան կա, /երանի չլիներ ու երկիրն ու պետությունը մնային անվտանգ ու ապահով/ու գրվում է, մարդկանց տրվում է տեղեկատվություն՝ բոլոր ճակատներից։

Ես չգիտեմ, արդյո՞ք բոլորն են կարդում-լսում-ընկալում առաջին գծի լրագրող պրոֆեսիոնալներին։

Տեսնում եմ՝ ոչ, հասկացողը հասկանում է, իսկ հասկանալ չուզողը հայհոյում է եւ իր անունից եւ ֆեյքային իրենց զորանոցից։ Ու, լրագրողը մնում է մեն-մենակ՝ «քյարքիի» ու Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի, Լոռու եւ սրանց հերթական ապուշությունների, նաեւ՝ Երասխի կռիվներում։ Երասխի կռիվներում լրագրողները միայնակ են։ Չկան «մահապարտների» գնդերը։

Օրերս Տավուշում էի, մարդիկ ապրում են իրենց սովորական կյանքով, բայց՝ վախ կա սրտներում, հարցեր ունեն, պատասխան տվող չկա։ Անհամեստ չեմ, բայց, զարմանալի է, որ անգամ 8 տարի անց, ինձ ճանաչելով, փորձում էին մեկ հարցի պատասխան ստանալ․ «Ի՞նչ է լինելու, բա ըսենց ոնց կլինի, մի բան արվո՞ւմ է»։ Իհարկե ինձ հանդիպող մարդիկ երեւի իմ պես մտածողներն են։

Իսկ ես պատասխան չունեմ։

Չունեմ, որովհետեւ գիտեմ, իմացա, որ նույն Տավուշի մարզում գյուղերով քպ են «ընտրել» չակերտները նրա համար են, որ չեմ ուզում հավատալ։ Բայց մեկ փաստացի գյուղ կար, որտեղ միայն 2 մարդ էր ընդդիմությանը ձայն տվել․․․

Հիմա ասեք, արդյո՞ք մեծամասնություն են սրանց մերժողները, համոզված եմ՝ այո, բայց տե՞սաք ինչ եղավ՝ Կուստուրիցան կնախանձեր։

Դե, ասեք՝ էս «կինոյի» մեջ լրագրողները ի՞նչ անեն, է՞լ ինչ անեն, որ մարդկանց աչքերը բացվեն։ Կամ՝ սրանք, հենց իրենց իշխանություն հռչակածները է՞լ ինչ անեն, որ մարդկանց աչքերը բացվեն եւ տեսնեն իրականությունը առանց վարդագույն ակնոցի։

Ո՞նց ասես այս մարդկանց, որ եթե էսօր իրենք իրենց տանն են ապրում, վաղը չկա երաշխիք, որ չեն զրկվելու դրանից։

Թող ոչ ոք արցախցուց լավը չլինի, թող ՀՀ ոչ մի մարզ Արցախի Հանրապետությունից լավը չլինի՝ թշնամին արդեն ոչ թե կամաց ու գաղտագողի, գալիս է՝ բաց, ազատ եւ ոչ մի խանգարող հանգամանք չկա նրա առաջ․․․

Հիմա ասեք, լրագրող-խմբագիրները ի՞նչ անեն, քա՞նի տարի գրեն-բացատրեն-փաստեր ներկայացնեն-համոզեն, բացեն ձեր աչքերը։ Հա, նրանք մանդատակիր օպոզիցիա չեն։

Եւ, լավ է, որ այդպես է, բայց, համոզված եմ, լրագրողների մանդատը շատ ավելի հզոր է, ուրեմն՝ լսեք , ընկալեք։
Ժողովրդական խոսք կա էն մասին, թե «դուզ» խոսքը ում են ասում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031