Skip to main content

Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Լրահոս

Չաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին. հասակի փոփոխություն էլ պետք է արվի ոստիկանների ընդունման կարգում. Փաշինյան

Եկեք հասակի սահմանափակումն էլ հանենք: Այս մասին կառավարության նիստում «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չաղը ո՞նց է վնասազերծելու, ո՞նց է վազելու հանցագործի հետևից, թող մեկը բացատրի: Հիմա բոլոր փաստաթղթերով կա, որ իրենք ֆիզիկական պատրաստության ատեստավորումն  անցե՞լ են: Եկեք գնանք ոստիկանություն, զինված ուժեր, քրեակատարողական ծառայություն, տեսնենք՝ քանի՞ տոկոսի մասին է թղթի գրածն համապատասխանում իրականությանը:

Բոյով լինել՝ դեռ չի նշանակում այդքան ճարպկություն ունենալ, այդ ամեն ինչն իրականացնել, էլ չեմ ասում, որ դա մարդու բոյն է, հիմա այդ է: Նկատի ունեմ, ասում ենք՝  հասակը չի համապատասխանում այդտեղ բոդի շեյմինգի էլեմենտ կա, բայց երբ որ ասում ենք՝ գիտեք ինչ, զինվորական ծառայության մեջ եք, պետք է քաշի ստանդարտի մեջ լինեք և ֆիզիկական պատրաստության ստանդարտի մեջ լինեք, այդտեղ բոդի շեյմինգի ոչ մի բան չկա, ոչ մի էլեմենտ չկա»,- ասաց նա:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ եթե խոսվում է հասակի, քաշի մասով որպես առերևույթ խտրական դրսևորում, իրավապահ համակարգի և հատուկ ծառայությունների դեպքում թույլատրելիության սահման կա որպես այդպիսին՝ հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները հասակին, քաշին կամ ծառայության ընդունելության կարգին որոշակի առանձնահատկություններ որպես այդպիսին վերապահել:

«Բայց լրիվ համաձայն եմ, որ մենք մուտքի պահանջը պահպանում ենք, բայց հետագայում, երբ որ ծառայության մասին ենք խոսում ընթացքի, այդ պահանջները, այսպես թե այնպես, սկսում ենք փոփոխել կամ հարմարեցնել նրան, ինչին որ ուզում ենք։  Ասեմ, որ այս պահի դրությամբ մեր կրթական խողովակում դիտարկում ենք ֆիզիկական պատրաստականությունը, որպես կրթության պարտադիր բաղադրիչ»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև