Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Հայկական տեղեկատվական տիրույթում պտտվող թեզը, թե հայերը Մեծ Հայրենականին մասնակցել են, որովհետև չմասնակցելու տարբերակ չունեին, չի համապատասխանում իրականությանը. Միհրան Հակոբյան

Հայկական տեղեկատվական տիրույթում պտտվող թեզը, թե հայերը Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են, որովհետև տոտալիտար պետության գոյության պայմաններում չմասնակցելու տարբերակ չունեին, չի դիմանում քննությանն ու չի համապատասխանում իրականությանը: Սովետական տոտալիտար պետական համակարգը միայն հայերի վրա չէր, որ տարածվում էր, բայց ոչ ադրբեջանցիները, ոչ էլ միջինասիական ժողովուրդները միասին վերցրած, անգամ, մեկ մարշալ չեն տվել սովետական բանակին, ոչ էլ հայերի չափ գեներալներ ու բարձր սպայական կազմի ներկայացուցիչներ են տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Իսկ հայերը 5 մարշալ են տվել, 8 գեներալ-գնդապետ, 31 գեներալ-լեյտենանտ, 109 գեներալ-մայոր, հարյուրավոր ԽՍՀՄ հերոսներ, 2 կրկնակի հերոս, որոցից մեկը՝ Նելսոն Ստեփանյանը ոչ սլավոնական ժողովուրդների առաջին ներկայացուցիչն էր, որ արժանացավ կրկնակի հերոսի կոչմանը: Համեմատության համար նշենք, որ ադրբեջանցիները Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ԽՍՀՄ բանակում ընդամենը 1 գեներալ-մայոր են ունեցել:

Երկար տարիներ այս համեմատականի փաստը հայկական զանգվածային ընկալումներում ներկայացվել է «հայերը կռվող են, ադրբեջանցիները՝ ոչ» կարծիքի ներքո: Իսկ ահա այս ֆենոմենի ադրբեջանական (նաև միջինասիական) բացատրությունները մշտապես հանգել են նրան, թե իբր դեռևս ցարական ժամանակներից հայերը՝ ի տարբերություն մուսուլմանների, ավելի ինտեգրված էին, ավելի կրթված էին, դրա համար էլ ավելի հաջող ռազմական կարիերա էին անում և բանակում առաջ գնում:

Այո, 20-րդ դարի սկզբի Ռուսական Կայսերական բանակը շուրջ 250 հազար հայ զինծառայողներ ուներ, ինչը կազմում էր Ռուսաստանի ցամաքային բանակի անձնակազմի 5 տոկոսը: Այո, 1917թ.-ի դրությամբ ռուսական բանակի շուրջ 1300 գեներալներից 132-ը, այսինքն՝ ընդհանուր թվի 10 տոկոսը, հայերն էին: Բայց չէ որ Ռուսաստանը ժամանակակից Հայաստանի և Ադրբեջանի տարածք (նաև Միջին Ասիա) նույն ժամանակաշրջանում է եկել ու ինչպես հայերը, այնպես էլ մյուս ժողովուրդները (անկախ կրոնական պատկանելիությունից) ինտեգրվելու և կրթություն ստանալու, ապա ռազմական կարիերա անելու խնդիր չեն ունեցել: Օրինակ՝ մուսուլման թաթարները թե ցարական, և թե սովետական բանակում ահռելի թվով գեներալներ են ունեցել: Ասել կուզի՝ սա էլ համոզիչ բացատրություն չէ:

Ուրեմն ո՞րն է պատճառը, որ հայերն՝ ի տարբերություն ադրբեջանցիների, այդչափ մասնակցություն են ունեցել: Կարծում եմ՝ այս հարցը սոցիալ-հոգեբանական ու միաժամանակ նաև քաղաքական բացատրություն ունի: Հայերը թե Ցարական Ռուսաստանը, և թե Խորհրդային Միությունն ընկալել են՝ որպես Հայրենիք, որպես իրենց պետություն, որի համար կարելի է ու անհրաժեշտ է ինքնազոհողության գնալ, պաշտպանել, ուստի և ռազմական կրթություն ստանալ և սպայական կարիերա անել: Ադրբեջանցիներն այդ ընկալումը չեն ունեցել, որովհետև եթե 1828թ.-ի Թուրքմենչայի պայմանագրով Արաքսի ափին Ռուսական Կայսերական բանակի հաստատումը հայերի համար մուսուլման շահագործողներից ազատագրում էր, ապա հարավկովկասյան մուսուլմանների (ադրբեջանցիների) համար օկուպացիա էր:

Ինչո՞ւ էր օկուպացիա, որովհետև մուսուլմանական էլիտան՝ խաներն ու բեկերը, կորցրեցին քրիստոնյա հայերին շահագործելու իրավունքը, իսկ իսլամադավան բնակչությունը՝ քրիստոնյաների հանդեպ ունեցած արտոնությունները: Սա, իհարկե, չի նշանակում, որ քրիստոնյաները սկսեցին մուսուլմաններին շահագործել: Սա նշանակում է, որ Ցարական Ռուսաստանը՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելիությունից, կառավարման հավասար իրավունքների և պատասխանատվության մոդել ներդրեց տարածաշրջանում, ի դեպ՝ առանց ճորտատիրական իրավունքի, որն այդ ժամանակ դեռևս գործում էր Ռուսաստանի կենտրոնական շրջաններում:

Կարդացեք 19-րդ դարի երկրորդ կեսից տպագրված կովկասյան մուսուլմանների մամուլը, և ակնհայտ կդառնա, թե մուսուլմանական մտավոր էլիտան ինչպիսի քողարկված ու անթաքույց նոստալգիայով է վերհիշում անցյալը. տեքստերում «կարմիր թելով» սողում է «շահի ժամանակ ով էինք, ցարի ժամանակ ով դառանք» թեզը:

Եվ, քանի որ ադրբեջանցիների ընկալումներում եղել է, որ իրենք օկուպացված են, այդ պետությունն իրենցը չէ, ուստի և օկուպանտների բանակում ռազմական կարիերա չեն արել՝ ոչ ցարական, ոչ էլ խորհրդային: Մոտավորապես այսպես՝ ուժս չի ներում ապստամբեմ կայսրության դեմ, բանակում ծառայության՝ կգամ, որովհետև չեմ կարող չգալ, բայց սպայական կարիերա չեմ անի: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները՝ ի տարբերություն հայերի, թե ցարական, և թե խորհրդային բանակի սպայական անձնակազմում չեն ներգրավվել ոչ թե նրա համար, որ կռվող չեն կամ ռազմական կրթության հասանելիություն չեն ունեցել, այլ նրա համար, որ ռուսական պետականությունն իրենց համար օտար են համարել:

Այս հիպոթեզն ապացուցելու համար սոցիոլոգներն ու պատմաբանները պետք է ուսումնասիրեն նաև Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ դասալքության դեպքերի էթնիկ վիճակագրությունը և մեր օրերում ուկրաինական պատերազմին հայերի ու ադրբեջանցիների մասնակցության համեմատականը:

Հ.Գ. Քանի որ հայերը Ռուսական Կայսրությունն ու Խորհրդային Միությունը համարել են իրենց պետությունը, իներցիայի ուժով հետխորհրդային ժամանակներում ակնհայտ քաղաքական, աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական համակրանք, այլ կերպ ասած՝ լոյալություն են ունեցել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Թե ինչ է մնացել այդ լոյալությունից 44-օրյա պատերազմից ու Արցախը հանձնելուց հետո, դժվար է ասել: Դա արդեն նոր ուսումնասիրության թեմա է»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930