Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լրահոս

Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածբերում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային: Զախարովան ակնարկել է, որ այս ամենում ամերիկյան հետք է տեսնում:

«Գիտե՞ք՝ Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում… 2,000 հոգի: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել՝ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությւոնների խթանմամբ, և պետք չէ զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ: Իսկ գուցե, Հայաստանում ոմանց մոտ դեռ չե՞ն վերջացել USAID-ի փոխանցված գումարները», — ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ի հետ աշխատելու մեծ և ընդգրկուն օրակարգ ունի և դա, նրա պնդմամբ, փոքրամասնության ներկայացուցիչներից շատերին դուր չի գալիս:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Հայաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են հանգամանալից բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ։ Շփումները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու նպատակով, հայտնել է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում, եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում փոխգործակցության և միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համաձայնեցումը:

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջ։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930