Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով

Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև խորը կապերը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է բոլոր ուղղություններով առավելագույնս զարգացնել. այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ եչրևանյան հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նախկինի պես համարում ենք, որ մեր դաշնակցային հարաբերություններում կարևորագույն ոլորտներից է անվտանգությունը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ապահովմանը», — ընդգծել է նա:

Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան անկեղծ հետաքրքրված է Երևան-Բաքու ամբողջական կարգավորմամբ:

«Կարծում ենք՝ դրա համար ամուր հիմք են 2020 և 2022թթ. ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համալիր եռակողմ պայմանավորվածությունները: Մենք ողջունել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պատրաստ ենք օգնել այդ փաստաթղթի ստորագրման համար կարգավորման կարիք ունեցող բոլոր խնդիրների լուծման հարցում: Միշտ կարող եք մեզ վրա հույս դնել, այդ թվում՝ տրանսպորտային տնտեսական ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, սահմանագծման, առաջացող բոլոր մարդասիրական խնդիրների լուծման հարցերում», — ասել է նա:

Խոսելով տնտեսական համագործակցության մասին, նա հիշեցրել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի առանցքային տնտեսական գործընկերն է, հիմնական ներդրողը և երկրի էներգետիկ և ապրենային անվտանգության հուսալի երաշխավորը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031