Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Զորակոչի ենթակաների 30-40%-ն է ծառայում, առաջարկում եմ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար 15մլն դրամ վճար սահմանել, իսկ բանակում կարճ ծառայության համար՝ 15-20 մլն. Սարգսյան

Մենք Հայաստանում լրջագույն խնդիր ունենք՝ կապված զորակոչի հետ. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով իր առաջարկած օրենսդրական այն նախագիծը, որով 18 տարին լրացած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ և ծառայել 6 ամիս, կամ վճարել 20 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս։

Նախագծի հեղինակը ներկայացրեց հիմնավորումները, որ բազմաթիվ քաղաքացիներ մի շարք ճանապարհներով խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից և առաջին խնդիրը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելն է։

«2020-24թթ.-ին 8700 արական սեռի քաղաքացի գնացել է այս ճանապարհով, որ լուծի խնդիրը»,-ասաց նա։

Ըստ նրա, քաղացիությունից հրաժավելու համար այսօր ընդամնեը 25 000 դրամ են վճարում․«Առաջարկում եմ՝ դա դարձնենք 15 մլն դրամ, որ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը կտրուկ նվազի։ Իսկ եթե, այդուհանդերձ, գտնվեն քաղաքացիներ, ովքեր պատրաստ են գնալ այդ ճանապարհով, վճարված գումարի միջոցով լրացնեն այդ բացը»։

Բացի այդ, ըստ նրա, 10 000-ից ավելի քաղաքացիներ գտնվում են հետախուզման մեջ՝ բանակում չծառայելու համար, գտնվում են ՀՀ սահմաններից դուրս. «Կեսը մինչև 27 տարեկան տղաներն են»։

Պատգամավորն ավելացրեց․«Այսօր բանակ է զորակոչվում զորակոչի ենթակաների 30-40 տոկոսը միայն, կարծում եմ՝ այս թիվն առվազն 50 տոկոսով պետք է շատացնենք»։

Ըստ նրա՝ պետք է ծառայությունը գրավիչ դարձնեն և զինծառայողներին վճարվող գումարները բարձրացվեն։ «Այն քաղաքացիները, ովքեր քաղաքացիությունից կհրաժարվեն և կտան 15 մլն դրամ, կամ այն քաղաքացիները, ովքեր կվճարեն կարճ ծառայելու համար․․․ հավաքագրված գումարների մի մասը պետք է ուղղվի մեր սովորական զինծառայողներին»,-ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև