Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

ՄԻՊ-ն արդարանում է. ՄԱԿ-ի Խпշտանգումների դեմ կոմիտեին է ներկայացվել այլընտրանքային զեկույց

«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել այն մասին, թե իբր Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային մեխանիզմների շրջանակներում չի ներկայացնում Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում առկա համակարգային խնդիրները: Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը»,-նման հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

Հաղորդագրության մեջ նաև ասված է.

«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում առկա համակարգային խնդիրներն ու մտահոգությունները միջազգային գործընկերների հետ քննարկման առարկա է դարձնում միջազգային տարբեր ընթացակարգերի շրջանակում։

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում առկա համակարգային խնդիրներն ու մտահոգությունները ներկայացրել է ինչպես մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի տարբեր կառուցակարգերի շրջանակում, այնպես էլ միջազգային գործընկերների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների ու քննարկումների ընթացքում։

Վատ վերաբերմունքին առնչվող խնդիրները Պաշտպանի կողմից բոլորովին վերջերս ներկայացվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի (The United Nations Committee against Torture) 82-րդ նստաշրջանի շրջանակներում։

Մասնավորապես, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին է ներկայացվել այլընտրանքային զեկույց, որն, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարում վատ վերաբերմունքի կանխարգելման ու խոշտանգումների արգելքին վերաբերող համակարգային հարցերի, այդ թվում՝ հավաքների ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման՝ տարիներ շարունակ առկա խնդրին ու դրա լուծմանը համակարգային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությանը, ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների չապահովմանը, խոշտանգման դեպքերի քննության արդյունավետության հետ կապված խնդիրներին և այլն: Այլընտրանքային զեկույցը, ինչպես Պաշտպանի տարեկան ու արտահերթ զեկույցները ներկայացված են հրապարակային ձևաչափով: Ավելին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ մանրամասն ներկայացվել են ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեի անդամների հետ խորհրդապահական հանդիպման ընթացքում, որտեղ Պաշտպանն անդրադարձել է ինչպես համակարգային խնդիրների, այնպես էլ կոնկրետ դեպքերի խնդրահարույց ասպեկտներին:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ակտիվորեն ներգրավված է երկրում մարդու իրավունքների խնդիրները բարձրաձայնելու՝ միջազգային իրավական հասանելի տարբեր ընթացակարգերում, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր կառուցակարգերի շրջանակում զեկույցներ ներկայացնելու միջոցով, որոնք ոչ թե միմյանց բացառող, այլ փոխլրացնող են։ Ավելին, ՄԱԿ ընթացակարգերի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր հրապարակային տեղեկատվություն հասանելի է ՄԱԿ այլ մեխանիզմների համար: Բացի այդ, Պաշտպանն անընդհատ է հաղորդակցություն վարում միջազգային գործընկերների հետ և մշտապես ներկայացնում Հայաստանում առկա համակարգային խնդիրները:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ընդգծում է խոշտանգումների դեմ պայքարի ներպետական երաշխիքների ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը և վերահաստատում է հաստատության հանձնառությունը Հայաստանում մարդու արժանապատվության հարգումն ու խոշտանգումների բացարձակ արգելքն ապահովելու համատեքստում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031