Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Հարցադրումը պետք է շատ կոնկրետ դրվի՝ ընդդիմությունը հայրենիքի փրկության համար է պայքարու՞մ, թե՞ ավերակների վրա իշխանություն ունենալու․ Միհրան Հակոբյան

Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելով՝ հեղափոխական զուգընկերները փորձում են «պերմանենտ հեղափոխություն» բեմադրել: Թիրախը Եկեղեցին է, որովհետև 2018-ի թիրախները՝ հարուստները, հեղափոխական զուգընկերների օրթախներն են ու նրանց մուծվողները, ուստի նրանց դեմ հեղափոխական արշավ չեն կարող ծավալել: Հեղափոխական զուգընկերները միաժամանակ գիտակցում են, որ հերթական ընտրություններում հաղթել չեն կարող ու կրկնվելու է Գյումրիի սցենարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Դրա մասին գիտի նաև ընդդիմությունը: Ամենայն հավանականությամբ Երկրորդ Նախագահը հենց այդ պատճառով է ցանկանում գործընթացները ձգձգել մինչև հերթական ընտրություն, որտեղ հույս ունի Վարդան Ղուկասյանի օրինակով ընդդիմադիրների շարքում առաջին տեղը զբաղեցնել ու մյուսներին ստիպել միանալ իր կամ իր ասած վարչապետի թեկնածուին:

Նիկոլը տեսնում է, որ տիտուտլյար ընդդիմությունն իր դեմ ոչ փողոց է ցանկանում գեներացնել, ոչ էլ հակահեղափոխություն է փորձում նախաձեռնել: Իսկ փողոցից, հավատացեք, հեղափոխական զուգընկերները սարսափելի վախենում են, որովհետև գիտեն, թե դա ինչի է հանգեցնելու: Ուստի, քանի չկա փողոց գեներացնող, նրանք «պերմանենտ հեղափոխություն» բեմադրելու փորձեր են անելու՝ անաստվածներով, աղանդավորներով, հանրային այն տիղմով, որը պատրաստ է նաև իսլամ ընդունել, միայն թե լափամանից չզրկվի:

Իր հերթին Եկեղեցին, կարծես, հասկացել է, թե քամին որտեղից է փչում և փորձում է առճակատման չգնալ, ամեն գնով խուսանավել (ինչպես միշտ):

Ստացվում է, որ եթե հեղափոխական զուգընկերներին օդ ու ջրի նման անհրաժեշտ է սրել իրավիճակն ու ցանկացած թիրախի դեմ «պերմանենտ հեղափոխություն» խաղալով՝ վերակենդանացնել ամբոխի անասնական բնազդները, ապա տիտուլյար ընդդիմությանն անհրաժեշտ է Նիկոլին գրողի ծոցն ուղարկելու խնդրի լուծումը հասցնել մինչև 2026 թվականի ընտրություն:

եվ, հենց այստեղ է թաքնված ամենամեծ վտանգը՝ ի՞նչ երաշխիք կա, որ չի կրկնվելու 2021-ի ստորացուցիչ արդյունքը կամ ինչ երաշխիք կա, որ 2026-ի հունիսի դրությամբ հեղափոխական զուգընկերները Հայաստանի կեսը հանձնած չեն լինելու: Ի վերջո, հարցադրումը պետք է շատ կոնկրետ դրվի՝ ընդդիմությունը Հայրենիքի փրկության համար է պայքարու՞մ, թե՞ ավերակների վրա իշխանություն ունենալու»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031