Գյումրեցի իրավապաշտպա Կարապետ Պողոսյանը գրում է.
«Փաշինյանի կողմից եկեղեցուն հարվածելը միտված է մեկ նպատակի, եկեղեցու հետ սրել իրավիճակը և ընդդիմադիր զանգվածին բերել փողոց սեփական օրակարգով, հերթական անգամ շարժում ցրել և հանգիստ գնալ 26֊ի ընտրություններին։
Սա լավագույն սցենարը կլիներ իր համար, սակայն եկեղեցին չգնաց արկածախնդրության և թույլ չտվեց կապիտուլյանտին սեփական օրակարգը խաղացնել։
Դեռևս 2018֊ի ամռանից փաշինյանի քաղտեխնոլոգներին հաջողվել է մշտապես դժգոհող մասսային առաջարկել իրենց համար նախընտրելի ընդդիմադիր դեմքեր և շարժումներ, այն գործարկել կարևորագույն դեպքերից առաջ կամ հետո ու մարսել հերթական հակահայ գործողությունը։
Բայց քանի որ ամենինչ ունի իր վերջը, բնականաբար օրակարգ սպասարկողներն էլ այլևս վստահություն չեն վայելում և կառավարիչների վերջին հույսը ՀԱԵ միամտությունն էր, ինչը սակայն չաշխատեց…
Դեռևս կա մեկ փամփուշտի հնարավորություն, բայց չափազանց սուղ ժամանակ ։
Ցանկացած հաղթանակի հավանականություն իրական կլինի, երբ կշարժվենք մեր օրակարգով։
Իմպիչմենտը ամենառեալ գործընթացն է, որը կարող է վերջ դնել այս ամենին»