Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Ընդդիմադիրների ակցիաների պատճառով տրանսպորտի գումարները թերհավաքագրվել են. խոստացած 45 տրոլեյբուսից 30-ն արդեն չենք կարող գնել, հնարավոր է՝ 15-ն էլ չկարողանանք. Կոստանյան

Ընդդիմադիրների՝ տրանսպորտի գնի դեմ ուղղված ակցիաների արդյունքում ունենք տրանսպորտի վարձավճարի թերակատարում, ինչի արդյունքում խոստացած 45 տրոլեյբուսից առնվազն 30-ը հնարավորություն չկա գնելու, թերհավաքագրումը կբերի նրան, որ 15-ն էլ չենք կարողանա ձեռք բերել: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Փետրվար ամսից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ: Հասցրել է մի կետի, որ արդեն ներկայիս հինգ ամիսների ընթացքում, փաստացի, Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն Երևանի ավտոբուս ՓԲԸ, Մետրոպոլիտեն, նաև էլեկտրական ավտոբուս ՓԲԸ-ների կողմից, ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ»,- ասաց նա։

Կոստանյանը նշեց, որ այս թվերն առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որ կա և թե հետագայում ինչ է լինելու իրենք չեն կարողանալու ձեռք բերեն խոստացած տրասնպորտային միջոցները:

«Այսպես ասած այդ ակցիաների արդյունքում, որ մարդկանց ամեն կերպ համոզում էին, որ իրենք չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, 100 դրամով կարելի էր նման տրանսպորտային համակարգը պատշաճ ձևով սպասարկել, մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր և հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել: Թերհավաքագրումները բերել է նրան, որ այդ 30 նոր տրոլեյբուսները, որը որ պետք է լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։

Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսն էլ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել, ինչը մեր ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթ, իհարկե, կտա ասելու, որ տեսեք, հայտարարեցին 45-ը, բայց ոչ այն 30-ը բերեցին, ոչ էլ 15-ն են կարողանալու բերել»,- հայտարարեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031