Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան

Լրահոս

Եթե առաջիկայում Նիկոլը մնաց ՀՀ-ի կառավարչի աթոռին, որոշ ժամանակ անց Գրիգոր Լուսավորիչն աղվան է հռչակվելու, Մայր Աթոռում ազան է հնչելու․ Միհրան Հակոբյան

Վերջին 1000 տարվա ընթացքում այլադավան ոչ մի նվաճող՝ ոչ սելջուկ-թյուրքերը, ոչ մոնղոլները, ոչ օսմանները, ոչ էլ պարսիկները երբեք չեն մտորել Հայ Առաքելական Եկեղեցին ոչնչացնելու մասին: Վերջին 1000 տարում առաջին անգամ այդ մասին մտորում են նորահայտ նվաճողները՝ Իլհամ Ալիևն ու նրա զույգ վեցնոցները՝ Փաշինյանն ու Փաշազադեն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Ադրբեջանի ղեկավարությունը կատակ չի անում, երբ խոսում է Սյունիքի, Երևանի ու Էջմիածնի նվաճման մասին: Կատակ չէր անում նաև Ղարաբաղի մասին խոսելու ժամանակ:

Ստացվել է այնպես, որ տարածքի պատմականության, այսինքն՝ հայերին պատկանելու գլխավոր փաստերն ու վկաները հայերի հնամենի եկեղեցիներն են: Այդ իսկ այդ պատճառով Ադրբեջանը հայկական եկեղեցիները աղվանական է հռչակում (Ղարաբաղում, Երևանում, Էջմիածնում և այլուր), իսկ հայերին՝ Հնդկաստանից Հարավային Կովկաս ներթափանցած ու աղվանական եկեղեցիներին և մշակույթին տիրացած ցեղ:

Զուգահեռաբար ադրբեջանցիների նախնիներն էլ կարգվում են քրիստոնյա աղվանները: Ի վերջո, բոսնիացի մուսուլմանները միշտ չեն չէ՞ մուսուլման եղել, նախկինում ուղղափառ քրիստոնյաներ են եղել: Նույն տրամաբանությամբ Ալիևը փորձում է մուսուլման ադրբեջանցիներին քրիստոնյա աղվանների ժառանգ կարգել ու դրանով հիմնավորել Հայաստանի «Արևմտյան Ադրբեջան» լինելը:

Եվ, քանի որ այս գործընթացում խանգարող միակ ինստիտուտը մնացել է Հայ Եկեղեցին, ուստի խնդիր է դրված չեզոքացնել այդ «վտանգը»: Նկատե՞լ եք, որ Փաշինյանի ու Փաշազադեի թեզերը (Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում) նույնական են և նույն գրասենյակում՝ Ադրբեջանի նախագահի նստավայրում են թխվել:

Եթե առաջիկայում Նիկոլը մնաց Հայաստանի կառավարիչի աթոռին, հաշված տարիներ (եթե ոչ ամիսներ) անց Գրիգոր Լուսավորիչը աղվան է հռչակվելու, Լուսավորչի գահը՝ աղվանական, ավելին՝ Մայր Աթոռում ազան է հնչելու: Չե՞ք հավատում, հիշեք, թե Նիկոլն ինչպես հանձնեց Արցախը:

Եթե կասեք՝ քրիստոնեական աշխարհը թույլ չի տա, հիշեք Արցախի հանձնումն իր հինավուրց վանքերով ու եկեղեցիներով: Ի վերջո քրիստոնեական աշխարհը Սուրբ Սոֆիայի տաճար է հանձնել թուրքերին (որտեղ հիմա ազան է հնչում), ինչու՞ պետք է Սուրբ Էջմիածին չհանձնի: Ինչու՞ չհանձնի, եթե հայերը իրենց երկրի կառավարչի աթոռին նստած թշնամուց չեն ցանկանում կամ չեն կարողանում ազատվել»,-գրել է Հակոբյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930