Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային | Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել, 7 ձերբակալված կա | Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ | Փաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ | ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին | Իրանի շուրջ ստեղծված ռшզմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց | Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ | Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ | Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ. Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին (տեսանյութ) | Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ | Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին | Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան | Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում | Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ | 2025 թվականին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1,529 քրեական վարույթ

Լրահոս

«Թամարա և Անի», «Փինք բերրի», «Արտսվիթ» և մի շարք այլ ընկերությունների՝ խախտումներով պաղպաղակի խմբաքանակների իրացումն արգելվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով: Այս ամսին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

Իրացման ցանցում ներքոնշյալ խմբաքանակների պաղպաղակների առկայության դեպքում, խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118:

«ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ — 21․05․2025թ. արտադրված «Անիտա վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 14․05․25թ. արտադրված «Վաֆլե բաժակ շոկոլադե կաթնայուղի փոխարինիչով», 21․05․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», 10․04․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ «Անի»):

«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ — 25․04․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Ֆանտազիա», 17․05․2025թ. արտադրված 70 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Սկյուռիկ», 25․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք բրիկետ վանիլային», 02․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «կաթ պարունակող մթերք բրիկետ շոկոլադե» (ապրանքանիշը՝ «Շանթ»):

«ՆԱԻՐԻ ԼԵՆԴ» ՍՊԸ — 27․05․2025թ. արտադրված Բևեռ էսկիմո,  26․05․2025թ․ արտադրված «Բրիկետ»,  26․05․2025թ. արտադրության «Սթար կոն», 27․05․2025թ. արտադրված «Սթար կոն գետնանուշով շոկոլադ», 08․04․2025թ. արտադրված «Պլոմբիրկա վանիլային», 14․04․2025թ արտադրված «Էսկիմո վանիլային ջնարակ»,  14․04․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադ ջնարակ»,   26․05․2025թ․ արտադրված «Բևեռ կոն» (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»):

«ՓԻՆՔ ԲԵՐՐԻ» ՍՊԸ — 27․05․2025թ. արտադրված 100 գրամանոց Պաղպաղակ վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիր «ՈՒտոպիա»,  30․05․2025թ. արտադրված 80 գրամանոց Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով «Այս Բուրգեր» պլոմբիր, 29․05․2025թ. արտադրված 1000 գրամանոց Շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 29․05․2025թ. արտադրված 1000 գրամանոց Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 27․05․2025թ. արտադրված 500 գրամանոց Մրգային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով (ապրանքանիշը՝ Փինկ Բերրի):

«ՄԱՌՆԻԿ» ՍՊԸ — 22․05․2025թ. արտադրված Պաղպաղակ վանիլային պլոմբիր, 19.05.2025թ. արտադրված Պաղպաղակ շոկոլադային պլոմբիր (ապրանքանիշը՝ «ՖիՆի»):

«ԻԳԻԹ» ՍՊԸ — 26․05․2025թ. արտադրված «Պաղպաղակ Էսկիմո դեղձի համով կաթնայուղի փոխարինիչով», 21․05․25թ. արտադրված  «Պաղպաղակ Էսկիմո բանանի համով, կաթնայուղի փոխարինիչով», 23․05․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 26․05․2025թ. արտադրված «Էսկիմո վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ Իգիթ):

«ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ» ՍՊԸ — 23․05․2025թ․ արտադրված «Բուրբոն» վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 22․05․2025թ. արտադրված «Շոկո» շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 10․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, ելակի համով, 23․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, հատապտուղի համով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»):

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊԸ — 06․05․2025թ. արտադրված «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով, 24․04․2025թ. արտադրված «Սենդվիչ»  շոկոլադե պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով,  21․05․2025թ. արտադրված պլոմբիր վանիլային 80 գրամանոց (դույլով), 28․05․2025թ. արտադրված պլոմբիր շոկոլադե 80 գրամանոց (դույլով), 26․05․2025թ. արտադրված «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, 26․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան»  շոկոլադե, 28․05․2025թ. արտադրության պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան» վանիլային, 28․05․2025թ. արտադրության էսկիմո շոկոլադե ջնարակապատ կաթնայուղի փոխարինիչով, 29․05․2025թ. արտադրության էսկիմո վանիլային ջնարակապատ կաթնայուղի փոխարինիչով (ապրանքանիշը՝ «Գրանդ Քենդի»):

Ա/Ձ Ազատ Ղազանչյան – 30.05.2025թ. արտադրված 700 գրամանոց Պաղպաղակ կաթնասերուցքային վանիլային:

Ա/Ձ Էդուրադ Կարապետյան – Փափուկ պաղպաղակ է (լցնովի), արտադրությունը դադարեցված է:

Այս պահի դրությամբ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն, կատարելով կարգադրագրի պահանջը, ըստ իր դիմումի, իրացման ցանցից հետ է հավաքել 45,5 կգ պաղպաղակ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031