«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու

4․991․788 դրամ գումար են տրամադրելու Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժի» մայիս ամսվա ծրագրի շրջանակում «Հայորդի» ամենամյա ճամբարին, որին մասնակցելու են զոհված հայորդիների շուրջ 300 երեխաներ։

Իսկ հունիսի շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի շահառու արյան բարորակ խնդիրներ ունեցող երեխաների աջակցության ծրագիրն է, որի շրջանակում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է երեխաների համար դեղորայքի ձեռքբերմանը։

««Մի դրամի ուժն» այս ամիս նշում է իր գործունեության 5-ամյակը և այն, որ հենց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը պետք է լինի այս խորհրդանշական ամսվա շահառուն, մեր թիմի միաձայն որոշումն է։ Հավատ, պայքար, անասելի ջանքեր ու վերջապես հաջողություն և հաղթանակ․ սա այն ճանապարհն է, որով անցնում են այս կամ այն հիվանդության դեմ պայքարող երեխաներն ու այս ճանապարհին նրանց համար կարևոր է ցանկացած աջակցություն։ «Մի դրամի ուժն» էլ հենց այդ մասին է՝ մեկ դրամներից գոյացող մեր մի քանի միլիոնի հասնող դրամական աջակցությունները ուղղակի գումարներ չեն։ Դա մեր ընկերությունների ու մեր հավատարիմ օգտատերերի պատասխանատվությունն է, հոգատարությունն ու աջակցելու կամքը այս դեպքում մեր փոքրիկներին, որոնց առողջության մեջ ներդրումը մեզ համար խիստ կարևոր է», — նշեց Իդրամ և IDBank ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց «Մի դրամի ուժը» արդեն չորրորդ անգամ հնարավորություն է տալու տասնյակ երեխաների ստանալ իրենց առողջության համար չափազանց կարևոր դեղորայքը: Շնորհակալ ենք Իդրամին և IDBank-ին՝ շարունակական աջակցության ու մեր երեխաների կողքին մշտապես լինելու համար։ Օգտվելով հնարավորությունից՝ շնորհավորում եմ «Մի դրամի ուժի» ողջ թիմին՝ հնգամյա հոբելյանի կապակցությամբ։ Հինգ տարվա ընթացքում ծրագիրն ապացուցել է, որ յուրաքանչյուր դրամ կարող է դառնալ մեծ ու իրական փոփոխությունների սկիզբ։  Մաղթում ենք նոր հաջողություններ, նոր նախաձեռնություններ և կյանքի կոչված նոր ու կարևոր համագործակցություններ»:

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Facebook
Twitter

Կարդացեք նաև