Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան

Երբ ես նոր ընտրվեցի ՀՀ վարչապետ, շատ արագ ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն՝ ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2025թ. հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Ինչի շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը, իհարկե քաղաքական թիմի քաղաքական ու կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չէ նսեմացնել, բայց ես ուզում եմ ըդնգծել, որ սա տեղի է ունեցել մեր նահատակների և ՀՀ ժողովրդի շնորհիվ»,- ասաց նա:

Փաշինյանն այնուհետև պարզաբանեց, թե ինչ նկատի ունեմ ֆորպոստ ասելով: «Սովորաբար ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է կապակցված մի կոնկրետ երկրի հետ: Շուտով ես ինքս ինձ համար վարչապետի պաշտոնում արձանագրել եմ, որ դա ահավոր մեծ անարդարություն է՝ ֆորպոստացումը կապել մի պետության հետ:

Իրականում այդ ֆորպոստացման պրոցեսի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ՝ հյուսիսում, հարավում, արևելքում և արմուտքում: Շատ ավելի կարևոր է, որ արձանագրել, որ ֆորպոստացման կրիտիկական մասսան եղել է ոչ թե մեզնից դուրս, այլ մենք ինքներս ենք եղել ֆորպոստոցման կրիտիկական մասսան, մենք ինքներս ենք ապահովել»,- ասաց նա:

Փաշինյանն արձանագրեց, որ 2018-2019-ին եղել էֆորպոստի վարչապետ: «Առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, որի հիմնական առանցքը եղել է, որ ՀՀ-ն ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է՝ մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար: 2020-ի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում: Սա շրջադարձային կետ է եղել, երբ մենք, մեր քաղաքական թիմը, բոլորս մեզ հարց ենք տվել՝ ի վերջո ի՞նչ ենք մենք ուզում, գտնվել ենք վերջնական ֆորպոստացման գծի եզրին: Մեզ հարց ենք տվել՝ ուզո՞ւմ ենք այդ գիծը հատել, թե՝ ոչ, որոշել ենք, որ չէ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից դարձել է ՀՀ առաջին ղեկավարը, ով ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը:

«Մեր ընդդիմությունն այս փաստն օգտագործում է այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում և ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հենց այդ պահին էր, որ մենք մեզ ստիպված էինք հարց տալ՝ մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում: Ինձ համար դա է այն կետը, որտեղից ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան: Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք ՀՀ-ն և սա է ճշմարտությունը»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ մենք այսօր՝ որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ. «Շատ կարևոր է պատասխանել հարցին, մենք մեր կարգախոսը՝ Ապագա կա, կա ապագա, իրագործեցինք, թե՝ ոչ: Սա էլ է ինձ համար ամենօրյա խորհրդածության նյութ և դրա արդյունքում ես եկել եմ հետևյալ եզրակացության, եթե կա հստակ գծագրված ապագայի նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չկա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն՝ չկա ապագա: Այն, ինչ մենք այսօր հանրությանը ներակայացնում ենք՝ որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծ է»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031