ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննային մի քանի ամիս առաջ էի տեսել Եռաբլուրում.Ապրիլյան պատերազմի նահատակ Գրիգոր Հարությունյանի մայր | Բերման է ենթարկվել ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը Ամիրյան փողոցում բողոքի ակցիա էր իրականացնում | Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հայտարարությունը «մտացածին» Հայերի ցեղաuպանnւթյան մասին | ՈՒՂԻՂ. Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկին վերջին հրաժեշտ են տալիս | Աբբաս Արաղչին Իրանի դիրքորոշումը պшտերազմի դադարեցման վերաբերյալ ներկայացրել է Պակիստանի բանակի հրամանատարին | Զելենսկին առաջարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել | Ինֆորմացիան ճշտում ենք, արձագանքը կլինի. Սիմոնյանը՝ Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցու մասին | Փաշինյանն ինչո՞ւ գնա, այսքան գործ է արել. իմ պարագայում պատգամավոր լինելը տեղին չէ այս պահին. Խաչատուր Սուքիասյան | Քաղաքացին հպարտ է. իշխանությունն իր ձեռքին է, ում ուզում՝ տալիս է, ում ձեռքից ուզի՝ կվերցնի. Պապոյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ հանդիպում է Վերին Գետաշենում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն արժանի չէ իր պաշտոնին, նա խաբել է հայ ժոողովրդին. Ամտերդամ | Էրեբունիում Փաշինյանի կողմնակիցները խորովածի հերթ են կանգնել | Փաշինյանն իշխանության եկավ հայ քրիստոնյաներին պաշտպանելու խոստումով, սակայն 2 ձախողված պшտերազմներից հետո նա ժողովրդին առաջնորդեց միայն դեպի պարտություն և հանձնում․ Ամստերդամ | Քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ի՞նչ էր ասում ՝«հո ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» .Ծառուկյանի թեժ հանդիպումները

Լրահոս

Վաշինգտոնի հանդիպումը ոչ միայն բանակցություն է, այլև ստրատեգիական խաղի կենտրոն, որտեղ վճռվում է Հայաստանի պետականության ապագան․ Սուրենյանց

Օգոստոսի 7-8-ին նախատեսված Փաշինյան–Ալիև–Թրամփ եռակողմ հանդիպումը ներկայացվում է որպես «խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության» նախաձեռնություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Սուրենյանցը։

«Սակայն իրականում խոսքը ոչ թե «խաղաղության պայմանագրի», այլ Հայաստանի համար ճակատագրական քաղաքական շրջադարձի մասին է։ Կուլիսային օրակարգի ամենակարևոր կետը, ըստ բոլոր նշանների, լինելու է Սյունիքի ճանապարհի հարցը։ Սա ներկայացվում է որպես տնտեսական հնարավորություն, բայց իր բովանդակությամբ այն կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության ամենամեծ մարտահրավերը։ Անդրադառնանք ընդհանուր համատեքստին՝ վերլուծելով տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը

ԱՄՆ-ի նպատակները

Թրամփի անձնական օրակարգը՝ նախընտրական հաղթաթուղթ, Նոբելյան մրցանակի սևեռուն գաղափար, մեզ արդեն հայտնի է։ Բայց կա նաև խորքային աշխարհաքաղաքական խնդիր․

ԱՄՆ-ը ձգտում է դուրս մղել Ռուսաստանին և Իրանին Հարավային Կովկասից՝ ամրապնդելով սեփական ազդեցությունը տրանսպորտային և էներգետիկ միջանցքների միջոցով։

Սյունիքի ճանապարհը դառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ռազմավարության մաս՝ Իրանի մեկուսացման և Ռուսաստանի նկատմամբ ճնշման գործիք։

Ադրբեջանի և Թուրքիայի շահերը

Այս գործընթացի ամենամեծ շահառուները Բաքուն ու Անկարան են։

Նրանք ստանում են Թուրանական միջանցք՝ կապելով Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ Ադրբեջանի ու Նախիջևանի միջոցով, ինչը իրականացնում է Էրդողանի բազմիցս հռչակած «Թուրքական աշխարհի ինտեգրման» ծրագիրը։

Ադրբեջանը ստանում է ռազմավարական կապուղի առանց որևէ փոխադարձ զիջման, որովհետև խոսքը լինելու է ոչ թե դասական ճանապարհի, այլ միջազգային երաշխիքներով հատուկ կարգավիճակ ունեցող ուղու մասին։

Հայաստանի անվտանգային ռիսկերը

Հայաստանի համար այս գործընթացում վտանգները միմյանց վրա են կուտակվում․

Սյունիքի ճանապարհի միջազգային վերահսկողության մոդելը (Արևմուտքի մոնիտորինգով) կարող է վերածվել դե ֆակտո «հատուկ կարգավիճակի», ինչն ապագայում հիմք կտա տարածքային վիճելիության։

Հայաստանը հայտնվում է գլոբալ շահերի բախման կիզակետում, ինչը նրան դարձնում է ոչ թե սուբյեկտ, այլ խաղի օբյեկտ։ Ցանկացած սրացում ԱՄՆ-ՌԴ-Իրան եռանկյունում առաջին հարվածը կլինի մեզ վրա։

Անվտանգային համակարգի կորուստ․ Ադրբեջանը, օգտվելով այս գործընթացից, կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա այլ ուղղություններով՝ նոր պահանջներով։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դուրս է մղվում գործընթացից

Խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում մի պահի, երբ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ բոլոր թերություններով հանդերձ, փաստացի դուրս է մղվում գործընթացից։ Այդ փաստաթուղթը, ըստ էության, ենթադրում էր փոխադարձություն՝ Սյունիքով ճանապարհի դիմաց՝ Լաչինի միջանցք, նաև՝ Արցախի հայկականության պահպանման նվազագույն երաշխիքներ։ Իսկ այսօր Վաշինգտոնի սեղանին դրված մոդելը միակողմանի զիջում է՝ առանց որևէ համարժեք փոխհատուցման կամ անվտանգության մեխանիզմի։

Ներքաղաքական կոնտրաստը Հայաստանում

Փաշինյանը այս փաստաթուղթը կփորձի ներկայացնել որպես պատմական ձեռքբերում և դարձնել 2026-ի ընտրություններում վերարտադրվելու հիմնական հաղթաթուղթը։

Բայց մյուս կողմից, հասարակական բևեռացումը սրվելու է, քանի որ մեծամասնությունը չի ընկալի այսպիսի փոխզիջումները որպես անվտանգություն ապահովող քայլ։ Սա կարող է հանգեցնել խորը ներքին ճգնաժամի և քաղաքական ցնցումների, որոնք կթուլացնեն պետությունը՝ այն դարձնելով առավել խոցելի արտաքին ազդեցությունների հանդեպ։

Այսպիսով՝ Վաշինգտոնի հանդիպումը ոչ միայն բանակցություն է, այլև ստրատեգիական խաղի կենտրոն, որտեղ վճռվում է Հայաստանի պետականության ապագան։ Սխալ որոշումը կարող է վերածվել սերունդների դատավճռի»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև