Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Ցանկացած համաձայնություն, որը բնական է համարում և ապա լեգիտիմացնում 150,000 արցախահայերի տեղահանումը, առաջընթաց չէ. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Սպիտակ տանը նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին կոչ է անում ձգտել սկզբունքային և տևական խաղաղության՝ հիմնված արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման վրա։

Մեկնաբանելով սպասվող հանդիպումը՝ Հայ դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Հայերն ուզում են իրական խաղաղություն։ Արցախը «մաքրելը» խաղաղություն չէ։ Էթնիկ զտման լեգիտիմացումը խաղաղություն չէ։ Քրիստոնեական սրբավայրերը մոռացության մատնելը խաղաղություն չէ։ Պատանդներին մոռանալը խաղաղություն չէ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի հետ հաշտվելը խաղաղություն չէ։ Ուժի սպառնալիքով պարտադրված խաղաղությունը խաղաղություն չէ»։

Վստահելի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տան հովանու ներքո, օգոստոսի 7-8-ը կայանալիք բանակցություններից, հետո հնարավոր է հրապարակվի հայտարարություն կամ փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ հնարավոր հայտարարությունները կամ համաձայնությունները չեն անդրադառնում հիմնական առաջնահերթություններին, մասնավորապես, արցախահայության՝ իրենց տները վերադառնալու իրավունքին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների ազատմանը, հայկական քրիստոնեական սրբավայրերի միջազգային պաշտպանությանը և Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերմանը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Ըստ Արամ Համբարյանի`«Ցանկացած համաձայնություն, որը բնական է համարում և ապա լեգիտիմացնում 150․000 արցախահայերի բռնի տեղահանումը, առաջընթաց չէ։ Դա հեռացում է խաղաղությունից, քայլ՝  ադրբեջանական նոր ագրեսիայի ուղղությամբ։ Իրական խաղաղությունն անհրաժեշտ է կառուցել վերադարձի իրավունքի իրացմամբ, պատանդների ազատմամբ, քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությամբ, Հայաստանից օտար զորքերի դուրսբերմամբ և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության սկզբունքով։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է Հարավային Կովկասում իրեն ներկայացնել որպես խաղաղության միջնորդ, ապա պետք է ապահովի, որ այս խաղաղության գործընթացը լինի իրական՝ հիմնված պատասխանատվության վրա, այլ ոչ թե Հայաստանին պարտադրված սպառնալիքների վրա։ Ամերիկահայերը վճռականորեն դեմ են ցանկացած համաձայնության, որը արդարությունը փոխարինում է հարմարվողականությամբ կամ վտանգի տակ է դնում հայերի կյանքը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կրկին վերահաստատում է իր խիստ ընդդիմությունն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին՝ այն համարելով ուղղակի սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը։ Օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովներին ուղարկված հանձնախմբի գրության մեջ նշված է՝ նման միջանցքը կխաթարի Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև