Skip to main content

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին | Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն | Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է | Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան

Լրահոս

Մի հեղուկ գազ լցնողն էլ ես եմ, իհարկե վատ եմ գնահատում. Էկոնոմիկայի նախարարը՝ հեղուկ գազի գնի մասին

Ես բազմաթիվ բանակցություններ ունեցել եմ վրացական կողմի հետ, բայց այդ բանակցությունները կոնյակի շուրջ են տեղի ունեցել: Հեղուկ գազի հետ կապված չի եղել այդպիսի խոսակցություն, եղել է հանրային քննարկումներ, այդ հանրային քննարկումների հետ կապված ես համապատասխան գրություններ, հաղորդումներ եմ  տվել մեր իրավապահ մարմիններին և ՏՄՊՊՀ-ին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Լրագրողին հասցված այն տեղեկությանը, թե հայ վարորդներից վրացական սահմանում 1,000-ից մինչև 2,000 դոլար կաշառք եմ պահանջում, Պապոյանն արձագանքել է.

«Ես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին խնդրել էի, որ Ձեզ հրավիրեին և հարցնեին այդ ի՞նչ տեղեկություն ունեք, և եթե Ձեր ասածը ճիշտ էր, բնականաբար հարուցվեր քրեական գործ»:

Ահազանգերին, որ նույն պրոցեսը առկա է նաև Ռուսաստանի սահմանին, նախարարը պատասխանում է.

«Հարգելի գործընկերներ, հիմա դուք նշում եք ինչ-որ մի բան, որը տեղի է ունենում երրորդ երկրի մաքսավորի մասնակցությամբ։ Հիմա հաջորդ հարցը լինելու է, իսկ գիտե՞ք, օրինակ, Ստավրոպոլում կամ չգիտեմ, վրացական այսինչ քաղաքում կարող է մի ճանապարհային ոստիկան կանգնեցնում է և ենթադրենք, օրինակ, 1000 դրամ կամ 5000 դրամ կաշառք է պահանջում», — ասել է Պապոյանը ՏՄՊՊՀ-ին խնդրել է մեկնաբանել դա:

Հարցին՝ ինչպես է Էկոնոմիկայի նախարարը գնահատում հեղուկ գազի գնի բարձրացումը, նա պատասխանել է՝ շատ վատ եմ գնահատում, որովհետև մի հեղուկ գազ լցնողն էլ ես եմ, իհարկե վատ եմ գնահատում: Ինձ հաճելի՞ է գնել, մի բան 20-30 կամ 40 դրամ ավելի թանկ: Իհարկե՝ ոչ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև