ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննային մի քանի ամիս առաջ էի տեսել Եռաբլուրում.Ապրիլյան պատերազմի նահատակ Գրիգոր Հարությունյանի մայր | Բերման է ենթարկվել ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը Ամիրյան փողոցում բողոքի ակցիա էր իրականացնում | Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հայտարարությունը «մտացածին» Հայերի ցեղաuպանnւթյան մասին | ՈՒՂԻՂ. Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկին վերջին հրաժեշտ են տալիս | Աբբաս Արաղչին Իրանի դիրքորոշումը պшտերազմի դադարեցման վերաբերյալ ներկայացրել է Պակիստանի բանակի հրամանատարին | Զելենսկին առաջարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել | Ինֆորմացիան ճշտում ենք, արձագանքը կլինի. Սիմոնյանը՝ Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցու մասին | Փաշինյանն ինչո՞ւ գնա, այսքան գործ է արել. իմ պարագայում պատգամավոր լինելը տեղին չէ այս պահին. Խաչատուր Սուքիասյան | Քաղաքացին հպարտ է. իշխանությունն իր ձեռքին է, ում ուզում՝ տալիս է, ում ձեռքից ուզի՝ կվերցնի. Պապոյան | ՈՒՂԻՂ. Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ հանդիպում է Վերին Գետաշենում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն արժանի չէ իր պաշտոնին, նա խաբել է հայ ժոողովրդին. Ամտերդամ | Էրեբունիում Փաշինյանի կողմնակիցները խորովածի հերթ են կանգնել | Փաշինյանն իշխանության եկավ հայ քրիստոնյաներին պաշտպանելու խոստումով, սակայն 2 ձախողված պшտերազմներից հետո նա ժողովրդին առաջնորդեց միայն դեպի պարտություն և հանձնում․ Ամստերդամ | Քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ի՞նչ էր ասում ՝«հո ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» .Ծառուկյանի թեժ հանդիպումները

Լրահոս

Թանկ տոմսերը գնել են զբոսաշրջիկները. միջոցառումն անցավ փայլուն. Էկոնոմիկայի նախարարը՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի մասին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին զբոսաշրջիկների այցելությանը: Նա նշել է, որ համերգի՝ հատկապես թանկ տոմսերը գնել են զբոսաշրջիկները:

«Տեսե՛ք, օրինակ, եկել է Ռուսաստանից զբոսաշրջիկ և իր ծախսերը նայենք: Ասենք՝ գնել է 470 դոլարանոց տոմս, ինչի՞, որովհետև ես գիտեմ, որ այդ հատկապես թանկ տոմսերը զբոսաշրջիկներն են գնել: Ի՞նչ եք կարծում 470 դոլարանոց տոմս գնած զբոսաշրջիկը հյուրանոցում ի՞նչ համարում է մնում, 50 դոլարանո՞ց, թե՞ 300 դոլարանոց», — ասել է նախարարը:

Նա շեշտել է, որ հաշվում է ոչ թե պետական բյուջե մտած գումարը, այլ տնտեսություն մտած գումարը՝ հյուրանոցների, սրճարանների, ռեստորանների, օդանավակայանի միջոցով։ Պապոյանն ասել է, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը օգտակար միջոցառում էր Հայաստանի տնտեսության, ինչպես նաև երկիր հանրաճանաչման համար: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

«Միջոցառումն անցավ փայլուն, մենք շատ զբոսաշրջիկներ ունեցանք և, երբ օգոստոսը կամփոփենք, կարծում եմ՝  այդ թվերն ակնհայտորեն կերևան:  Դրական բաները մեր կյանքում, այդպես ասած, գոնե մամուլում, քիչ են հայտնվում, բայց իրականում բազմաթիվ դրական բաներ կան, ուղղակի դուք չեք խոսում այդ դրական բաների մասին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պապոյանը, հավելելով՝ երբ մի քիչ շատ այդ դրական բաների մասին կխոսեք և երկրում, նաև ձեր օգնությամբ, դրական մթնոլորտն ավելի լավ կլինի՝  մարդիկ ավելի շատ ներդրում կանեն: Դա վարքագծային առումով կարևոր է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև