Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Այժմ, երբ Իրանի միջnւկային զինանnցը լիովին nչնչացվել է, ինձ համար չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին միանալ Աբրահամի համաձայնագրերին, որոնք նախատեսում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում։

«Այժմ, երբ Իրանի կողմից «ստեղծվող» միջուկային զինանոցը լիովին ոչնչացվել է (նկատի ունի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները — Խմբ.), ինձ համար չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամյան համաձայնագրերին։ Սա կապահովի խաղաղություն Մերձավոր Արևելքում», — գրել է նա Truth Social-ում։

Թրամփը Աբրահամյան համաձայնագրերը համարում է իր առաջին ժամկետի հիմնական նվաճումներից մեկը։ 2020 թվականին Բահրեյնը, ԱՄԷ-ն և Մարոկկոն կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ։ 2021 թվականին Սուդանը հայտարարել է հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։

Այս համաձայնագրերից առաջ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել միայն արաբական պետությունների հետ՝ 1979 թվականին Եգիպտոսի և 1994 թվականին Հորդանանի հետ։

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը մայիսին հայտարարել էր, որ Լիբանանը, Լիբիան, Սաուդյան Արաբիան և Սիրիան շուտով կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև