ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին | Հենց ասեմ տանձ, այդ ժամանակ նոր կգաք. Փաշինյանը կոորդինացնում է երեխաների՝ թխվածքաբլիթ վերցնելու և իր հետ նկարվելու գործընթացը | Անվարան գնացեք ընտրության․ Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան | Բաց նամակով դիմել եմ Հայաստան ժամանող ՍՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին․ Արման Թաթոյան

Լրահոս

Վաշինգտոնյան համաձայնագիրը հակասում է Երևանի շահերին, սպառնալիք է ՌԴ-ին և Իրանին. Զատուլին

ԱՄՆ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման շրջանակում նախատեսված պայմանավորվածությունները չեն համապատասխանում պաշտոնական Երևանի շահերին, ՏԱՍՍ-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև նախապատրաստվող խաղաղության պայմանագրի պայմանները։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն Բաքվին և Երևանին առաջարկելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի անկլավի հետ կապող 40 կիլոմետրանոց տրանսպորտային ենթուղու վերահսկողությունը փոխանցել մասնավոր ընկերությանը։

«Սա ոչ մի կերպ չի կարող օգտակար լինել Հայաստանի համար, եթե, իհարկե, խոսքը անձամբ Փաշինյանի մասին չէ, քանի որ նա չի մտածում ազգային շահերի տեսանկյունից: Նա փորձում է Հայաստանը և իրեն ինտեգրել արևմտյան աշխարհին՝ միաժամանակ հրաժարվելով ազգային շահերից։ Սա, իհարկե, համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին», — ասել է Զատուլին։

Խորհրդարանականը նշել է, որ եթե խաղաղ կարգավորման միջնորդության գինը «Զանգեզուրի միջանցքի» հանձնումն է ԱՄՆ վերահսկողությանը, ապա դա սպառնալիք կդառնա Իրանի համար։

«Սա, անշուշտ, Միացյալ Նահանգների և որոշ չափով նաև Իսրայելի շահերից է բխում, քանի որ «Զանգեզուրի միջանցքը» և Ադրբեջանի ու Թուրքիայի միավորումը, իհարկե, սպառնում են ոչ միայն մեզ, այլև Իրանին», — ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, իսկ Երևանի ժամանակով 23:20-ին՝ Թրամփ-Ալիև հանդիպումը, 00:00-ին՝ եռակողմ հանդիպումը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև