Վաղուց լրացել է իրականությունն ընդունելու և դրանից հետևություններ անելու ժամանակը․ Շիրազ Խաչատրյան | Սերժ Սարգսյանը Հայաստանի ղեկավարներից միակն է, ով հեռացավ իշխանությունից՝ երկիրը չտանելով արյունահեղության. Միքայել Մինասյան | ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտարկելու է Հայաստանում ընտրությունների բոլոր փուլերը | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու nչնչացումը. հայտարարություն | Բագրատ Սրբազանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | 2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ | «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի | Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան | Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով | «Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին. Իոաննիսյան | Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ | Ես ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի. Նիկոլ Փաշինյանը՝ իր և Աննա Հակոբյանի հնարավոր միության մասին | Չիմանանք՝ ի՞նչ են լինում մոմի փողերը. նրա համար է, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվեն, թե՞ եկեղեցու կարիքների. Փաշինյան | Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին | Չեմ պատկերացնում մի ընտանիք, մի շրջապատ, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը. փողոցն էլ մեր կյանքի անբաժան մասն է. Փաշինյանը՝ Ամիրյան փողոցում խորոված փարթիի մասին

Լրահոս

Եվրոպական երկրները հաստատում են Ուկրաինա զսպող ուժեր ուղարկելու պատրաստակամությունը

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած կամավորների կոալիցիան հաստատել է իր պատրաստակամությունը՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինա զսպող ուժեր ուղարկելու վերաբերյալ, հայտնում է kommersant.ru-ն։  Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում՝ օգոստոսի 17-ին եվրոպական երկրների ղեկավարների և Ուկրաինայի նախագահի միջև կայացած առցանց հանդիպումից հետո։

«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ռազմական գործողությունների դադարեցումից հետո անվտանգության ուժեր տեղակայելու, ինչպես նաև Ուկրաինայի օդային և ծովային տարածքի անվտանգության ապահովման և զինված ուժերի վերականգնման գործում օգնություն ցուցաբերելու հարցում», — ասվում է հայտարարության մեջ։

Օգոստոսի 14-ին բրիտանական ռազմական ղեկավարությունը հրաժարվել է ուկրաինական նավահանգիստներն ու քաղաքները պաշտպանելու համար 30,000 հոգանոց զորախումբ տեղակայելու գաղափարից։ Դրա փոխարեն հայտարարվել է «աջակցող ուժեր» տեղակայելու ծրագրերի մասին։

Նոր ծրագիրը ներառում է արևմտյան Ուկրաինայի օդային անվտանգությունը, ուկրաինացի զինվորականների վարժեցման աջակցությունը և Սև ծովի ականազերծումը։

Բրիտանական աջակցության ուժերը, որոնք բաղկացած են լոգիստիկայի, զենքի և վերապատրաստման մասնագետներից, «չեն ներգրավվի առաջնագծում զորքերի մատակարարման գործում»։ Դրանց դերն է օգնել «ուկրաինական ցամաքային ուժերի վերականգնմանը և վերակազմակերպմանը»։

Սթարմերը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է «մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ տնտեսության վրա՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով պատժամիջոցներ և ավելի լայն միջոցառումներ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև