Հարցաքննության է հրավիրվել նաև մեր գործընկեր Վերժինե Ստեփանյանը․ Մարիաննա Ղահրամանյան | Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով. Գոհար Մելոյան | Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը. «Ուժեղ Հայաստան» | Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը | Արդարությունը գալիս է արժևորելու ուսուցչին և սովորողին, ապահովելու ժամանակակից կրթություն. Արման Թաթոյանը երիտասարդներին ներկայացրել է կրթական ծրագրերը | Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան | Ամոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ (տեսանյութ) | Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի. Գևորգ Ստեփանյան | Հ1-ի եթերում Քաղաքացիական Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծածեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման․ Արմեն Հարությունյան | Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի շուրջ Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցությունները կկայանան ապրիլի 17-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջնորդություն ենք ներկայացրել Կարապետյանի խափանման միջոցի հարցը հրատապ քննելու մասին. Վարդևանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հարգելի դատախազին խորհուրդ կտամ մինչև վաղը՝ 10.30-ի նիստը, ինքնաբացարկ հայտնել. Լիանա Գասպարյան | «Էն, ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար՝ ոչ ոք չի արել» արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ․ Լուիզա Սարգսյան | ՇՏԱՊ. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը | Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Կա՛մ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ կադրային համապատասխան որոշում կկայացվի. չենք կարող հապաղել. Ավինյանը՝ աղբավայրի մրցույթի մասին

Օգոստոսի 8-ի կեսգիշերին՝ 00:30-ին, ստացվել է ահազանգ, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 4 հասցեում՝ աղբի տեղադրման վայրում։ Անմիջապես աշխատանքներին արձագանքել է Փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչությունը: Առավոտյան՝ ամսի 9-ին, կրակը մարվել էր ամբողջությամբ, ծավալը մոտ 5 հեկտար է, բայց աղբավայրը ծխում էր ամբողջ ծավալով:

Մոբիլիզացվել են քաղաքապետարանի ողջ ռեսուրսները՝ ԵԱՍՄ -ն հնարավոր ամբողջ շարժակազմով և անձնակազմով աշխատանքը տեղափոխել է աղբավայր, հողը տեղափոխելու, ջրցան մեքենաներով աջակցելու ամբարձիչներով։ Այնուհետև դիմել ենք Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, որոնք առանց բացառության 9 օր շարունակ աջակցել են այդ աշխատանքներին համապատասխան տեխնիկայով, տարբեր չափերի, տրամաչափի, տարբեր ֆունկցիայի մեքենաներով։ Շատ ակտիվ է եղել աջակցությունը մեր վարչական շրջանների կողմից: Դիմել ենք նաև մասնավոր կազմակերպությունների: Այս մասին Երևանի քաղաքապետարանի օգոստոսի 18-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Նա նշել է, որ ամեն օր տեղում աշխատել են 20-22 միավոր տեխնիկա:

«Հողի ծածկույթով տարածքը լցնելու համար պահանջվեց 9 օր, երեկ՝ կիրակի օրվա դրությամբ ամբողջությամբ տարածքը ծածկվել էր հողով, ծուխը վերացավ: 9 օրերի ընթացքում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող: Փոքր բաներ են մնացել, աշխատանքները շարունակվում են», — ասել է Արեյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը զեկուցից հետո ընդգծել է, որ աղբավայրի խնդիրը  Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է:

«Շարունակում ենք պայքարել հետևանքների դեմ, բայց արդեն տևական ժամանակ է մենք ունեցել ենք քննարկումներ, տարատեսակ միջազգային ծրագրերով չստացված փորձեր, բայց ինչ-որ մի փուլի եկել հանգել էինք, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ։ Եվ անկեղծ ասած, ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում այդ մրցույթի հետ կապված», — ասել է Ավինյանը:

Նա ասել է, որ կա՛մ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ արդեն կադրային համապատասխան որոշում կկայացի, քանի որ այս հարցում այլևս չեն կարող հապաղել:

«Խնդրում եմ ձեզ, մինչև տարվա վերջ բերել հստակ վերջնական լուծումով հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ, որը որ պետք է տեղի ունենա մինչև այս տարվա վերջ, և այլևս ոչ մի րոպե ավել, մենք չենք կարող դրան սպասել», — եզրափակել է քաղաքապետը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930