Skip to main content

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ձերբակալվել Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին և ևս 4 անձ | Ռոբերտ Քոչարյանին դատարանից տեղափոխել են հիվանդանոց | Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, ենթադրվում է, որ կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան | Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան | Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ | Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն | Ռոբերտ Քոչարյանը տասը տարի լավ է ղեկավարել այս երկիրը, նրա հանդեպ այս վերաբերմունքը հակապետական է և տմարդություն․ Աղվան Վարդանյան | Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» խանութ-սրահներում խուզարկություններ են․ փաստաբան | Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան | Հայտնաբերվել է հեղափոխության պլան, որով փրկվելու էր հայրենիքը․ Անի Գևորգյան | Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են | Քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում | Հակակոռուպցիոն կոմիտեից մեկնաբանել են Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունը

Լրահոս

Փաշինյանն ընտրական ցիկլն ու հանրաքվեն կառուցում է ոչ թե դրական օրակարգի, այլ վախի և արտաքին uպառնալիքի միջոցով․ Սուրենյանց

Այսօրվա ասուլիսում Փաշինյանը նորից հաստատեց իր մտադրությունը ընտրական գործընթացը և սահմանադրական հանրաքվեն անցկացնել հոգեբանական շանտաժի մթնոլորտում․ «կընտրեք ինձ ու իմ թիմին՝ կունենանք խաղաղություն, կասեք ոչ՝ պատերազմ կլինի»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ավելին, նա ըստ էության խոստովանեց, որ Սահմանադրությունը փոխվում է ոչ թե ներքին անհրաժեշտությունից ելնելով, այլ Ադրբեջանի պահանջով։

Փաստացի, հանրաքվեն դառնում է պարտադրված երկընտրանք․

«Այո»-ի դեպքում հասարակությունն ընդունում է ադրբեջանական վասալիտետի պայմանը,

«Ոչ»-ի դեպքում՝ ստեղծվում է պատերազմի վտանգ։

Այսպիսի դիլեման ցույց է տալիս, որ Փաշինյանի քաղաքականությունն արդեն հասցրել է մեզ մի հանգրվանի, որտեղ սահմանադրական փոփոխությունները ներկայացվում են ոչ թե որպես ինքնիշխան ընտրություն, այլ որպես արտաքին ճնշումների ու պատերազմի սպառնալիքի հետևանք։

Կարելի է ասել, որ Փաշինյանն ընտրական ցիկլն ու հանրաքվեն կառուցում է ոչ թե դրական օրակարգի, այլ վախի և արտաքին սպառնալիքի միջոցով։ Սա, ըստ էության, հոգեբանական շանտաժ է․ ընտրեք իշխանությանը, քանի որ այլապես պատերազմ կլինի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31