Skip to main content

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ձերբակալվել Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին և ևս 4 անձ | Ռոբերտ Քոչարյանին դատարանից տեղափոխել են հիվանդանոց | Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, ենթադրվում է, որ կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան | Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան | Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ | Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն | Ռոբերտ Քոչարյանը տասը տարի լավ է ղեկավարել այս երկիրը, նրա հանդեպ այս վերաբերմունքը հակապետական է և տմարդություն․ Աղվան Վարդանյան | Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» խանութ-սրահներում խուզարկություններ են․ փաստաբան | Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան | Հայտնաբերվել է հեղափոխության պլան, որով փրկվելու էր հայրենիքը․ Անի Գևորգյան | Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են | Քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում | Հակակոռուպցիոն կոմիտեից մեկնաբանել են Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունը

Լրահոս

Դարձյալ մեկ հոգին, միայնակ, կայացրեց որոշումներ մեր պետության և բոլորիս ճակատագրի վերաբերյալ․ Վահե Հովհաննիսյան

Վաշինգտոնյան փաստաթղթերից հետո մենք հազար տեսանկյունից քննարկեցինք կատարվածն ու կատարվելիքը, բացառությամբ մեկի, որն ըստ իս չափազանց կարևոր է։ Դարձյալ մեկ հոգին, միայնակ, կայացրեց որոշումներ մեր պետության և բոլորիս ճակատագրի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Այլանդակ ավանդույթի համաձայն՝ Հայաստանում պատմական որոշումները, որոնք գծում են մեր երկրի ու ժողովրդի ճակատագիրը, կայացվում են միայնակ, որպես կանոն՝ թաքուն։ Հիշեք նորագույն պատմությունը. միայնակ որոշվել է մի կողմ դնել 20 տարվա բանակցային փաթեթը, միայնակ որոշվել է պատերազմը հոկտեմբերին չդադարեցնել, միայնակ որոշվել է Արցախը հռչակել Հայաստան և հակառակը՝ Ադրբեջան։

Ազգային աղետի բերած բոլոր ճակատագրական սխալների հիմքում որոշում կայացնելու մեխանիզմն է։ Չի´ կարող մեկ հոգին որոշել բոլորիս ճակատագրերը, պետության ընթացքն ու հեռանկարը։ Սա պետք է Հայաստանում մեկընդմիշտ փոխվի։ Եվ սա պետք է լինի հականիկոլ ուժերի նախընտրական կոնսենսուսներից մեկը։ Նույնիսկ ստորագրված, նախաստորագրված փաստաթղթերն են գաղտնի պահվում հանրությունից։

Աղետի բերած ճակատագրական սխալ որոշումներից կարելի կլիներ խուսափել, եթե որևէ փուլում լիներ որևէ զսպող ինստիտուտ։ Հայաստանում մեկընդմիշտ պետք է ավանդույթ ձևավորվի, որ կարևորագույն որոշումների ժամանակ ընդդիմության հետ խորհրդակցելը ոչ թե ամոթ է, այլ՝ պարտադիր, որ սեփական թիմը պետք է ձևավորվի ոչ թե ուսապարկերից, որոնց հետո քննարկելու բան իրոք չկա, այլ՝ կարծիք, գրագիտություն ու փորձ ունեցողներից։  Պետության առաջիկա վերականգնումը ենթադրում է պետական ինտուտուտների էական ուժեղացում, որպեսզի արկածախնդիր որոշումներից առաջ դրանց կայացնողի ձեռքը բռնեն։ Ըստ էության, մենք դա չենք ունեցել։

Հետադարձ հայացքով նայելիս կտեսնենք, որ 1991-ից սկսած՝ Հայաստանը կայացրել է ճիշտ որոշումներ, գտել դժվար-ճշգրիտ քայլեր և արձանագրել հաջողություններ ա´յն ժամանակ, երբ որոշումները կայացվել են հակակշիռների գոյության պայմաններում, լինեին դրանք անհատական թե ինստիտուցիոնալ մակարդակի։ Երբ իշխանության մեջ եղել են կարծիք ունեցող ազդեցիկ անհատներ, երբ գործել են կոալիցիոն համագործակցության խաղի կանոններ, ի վերջո, երբ եղել է ազդեցիկ ընդդիմություն, երբ միայնակ որոշումներ, առավել ևս՝ միայնակ կատաստրոֆիկ սխալ որոշումներ, չեն կայացվել։ Եվ լրիվ հակառակը։

Շատ կարևոր է, որ նոր հետպատերազմյան էլիտան սա հասկանա ու խաղի նոր կանոնը հասցնի սեփական ժողովրդին։ Չի կարող Հայաստանում որևէ մեկ հոգի թաքուն պայմաններում կայացնի բոլորիս համար ճակատագրական որոշումներ։ Դրա հետևանքը մենք, ցավոք, տեսանք։ Նույնիսկ կենցաղային մակարդակով մարդկանց պետք է բացատրել, որ սա նաև վիրավորական ու վտանգավոր է։ Քանի հարյուր հազար մարդ սա ընդունեց, այդքան մարդ էլ պատրաստ կլինի դուրս գալ թե´ փողոց, թե´ ընտրատեղամաս՝ երկրի վերականգնումը համակեցության և խաղի նոր կանոններով սկսելու համար։ Հայաստանում այլևս երբեք կարևոր ու ճակատագրական որոշումները չպետք է կայացվեն մեկ հոգու կողմից։

Ամբողջ պարադոքսն այն  է, որ հականիկոլական դաշտի գործիչների մի զգալի մաս նույնպես սա չի գիտակցում և կարծում է, որ որոշումներ կայացնող մեկ հոգուն մեկ այլ մեկ հոգով փոխարինելն է պայքարի էությունը»,-գրել է Հովհաննիսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31