Skip to main content

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ձերբակալվել Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին և ևս 4 անձ | Ռոբերտ Քոչարյանին դատարանից տեղափոխել են հիվանդանոց | Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, ենթադրվում է, որ կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան | Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան | Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ | Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն | Ռոբերտ Քոչարյանը տասը տարի լավ է ղեկավարել այս երկիրը, նրա հանդեպ այս վերաբերմունքը հակապետական է և տմարդություն․ Աղվան Վարդանյան | Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» խանութ-սրահներում խուզարկություններ են․ փաստաբան | Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան | Հայտնաբերվել է հեղափոխության պլան, որով փրկվելու էր հայրենիքը․ Անի Գևորգյան | Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են | Քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում | Հակակոռուպցիոն կոմիտեից մեկնաբանել են Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունը

Լրահոս

Դեռևս առկա չէ ապօրինի կալանքի երկարաձգման վերանայման բողոքը Վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը. Սամվել Կարապետյանի պաշտպան

2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրել էինք հատուկ վերանայման բողոք Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ: 2025 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս առկա չէ Վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հիշեցման կարգով՝ հունիսի 18-ի կալանքի որոշման դեմ ներկայացվել էր բողոք անմիջապես հաջորդ օրը: 2025 թվականի հունիսի 20-ին արդեն իսկ առկա էր մակագրման տվյալը հանրահայտ դատավոր՝ Արմեն Դանիելյանին: Այսինքն 24 ժամվա ընթացքում տեղի էր ունեցել մակագրումը: Տվյալ դեպքում նույն մոտեցումը չի պահպանվել, չնայած Սամվել Կարապետյանը 60 օրից ավելի է ինչ ապօրինի կալանավորված է: Կալանքը 60 օրից ավելի է կիրառված է բացառապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար: Ի դեպ սա հերթական տվյալն է այս գործով ապօրինությունների և քաղաքական հետապնդման փաստի:

Եկեք չբացառենք, որ հնարավոր է նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հենց այս պահին դիտարկվում է որպես Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարան տեղափոխման ենթակա հավանական դատավորի թեկնածու, քանի որ բողոքը պետք է քննության առնվի հենց Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարանի կողմից»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31