Դերասանուհի Սալմա Հայեկը նշում է ծննդյան տարեդարձը: Նա Ինստագրամում օրվա առթիվ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.
«59 պտույտ արևի շուրջ և դեռ պարում եմ: Առողջություն բոլորիդ և շնորհակալություն սիրո համար»:
Դերասանուհուն իր ինստագրամյան էջի միջոցով շնորհավորել է դերասան Էնթոնի Հոփքինսը: Նա համատեղ լուսանկար է հրապարակել այն մակագրելով՝ «Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհի Սալմա: Մենք սիրում ենք քեզ»:


















































