Skip to main content

Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Լրահոս

Փաշինյանն ասում է՝ համաձայն չեք հեղափոխություն արեք, ո՞նց անենք, եթե ապօրինի ցուցումներ են տալիս իրավապահներին. Հովհաննես Ավետիսյան

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասնակցությամբ հրապարակված հայտնի ձայնագրության մեջ նրա հետ զրուցող Հովհաննես Ավետիսյանը այսօր ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու ձայնագրության վերաբերյալ իր պարզաբանումները։

Ավետիսյանի խոսքով՝ իր և արքեպիսկոպոսի քննարկումները վերաբերում էին բացառապես խաղաղ անհնազանդության և ոչ բռնի պայքարի կազմակերպմանը․

«Մեր քննարկումները եղել են խաղաղ անհնազանդության, ոչ բռնի պայքարի մասին։ Հարց է առաջանում՝ այդ խմբերը ինչի համար են։ Շատ պարզ է․ նրա համար, որ փողոցում չլինի բռնություն, որ գործողությունները լինեն կազմակերպված, որևէ բան չջարդվի, որ ոչ մեկ վնասվածք չստանա։ Պրոցեսները պետք է լինեին խաղաղ, հանգիստ, անհնազանդության տրամաբանության մեջ»։

Նա ընդգծել է, որ իրավապահ մարմինները հրապարակել են կտրտված ձայնագրություններ, փորձելով այն ներկայացնել այնպես, թե իբր պլանավորվել են բռնի գործողություններ․

«Ինձ մոտ հարց է առաջանում իրավապահներին․ եթե ամբողջ ձայնագրությունները, ոչ թե կտրտված, փաստում են, որ պլանավորվում էր ոչ բռնի պայքար, խաղաղ անհնազանդություններ, փողոցային պայքար՝ խաղաղ ճանապարհով հեղափոխության իրականացում, այն նույնը, ինչի մասին պարոն Փաշինյանը անընդհատ ասում է՝ եթե ինձ հետ համաձայն չեք, դուրս եկեք հեղափոխություն արեք, է մենք էլ դա էինք պլանավորում։

Բայց եթե դուք բռնում եք մարդկանց, ապօրինի ցուցում տալով ձայնագրությունները կտրատում եք ու ներկայացնում այնպես, որ իբր բռնություններ են պլանավորվել, ապա այդ հեղափոխությունը ո՞նց պետք է անենք։ Հետո ասում են՝ եթե մարդիկ դուրս չեկան հեղափոխություն անելու, ուրեմն համաձայն են իմ արածների հետ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչի մեջ ենք»։

Ավետիսյանը նշել է, որ շարժման նպատակը եղել է բացառապես խաղաղ հեղափոխություն իրականացնելու գաղափարը, և այդ գործընթացի մեջ բռնություն որևէ կերպ չի նախատեսվել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև