Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն | Մարտին Գալստայնը մեկնաբանել է դոլարի նկատմամբ դրամի արժևորման պատճառները | Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ | Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան | Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է | Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի․ Մանե Թանդիլյան | Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան | Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն | Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի | «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել | Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան | Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա | Վրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող․ Նարեկ Կարապետյան | Թեպետ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չունի ընտրություններում, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում․ Տիգրան Աբրահամյան | Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am

Լրահոս

Հավատում եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կկրի Իլհամ Ալիևի անունը. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ

«Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը։ Այդ մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը խորհրդարանի արտահերթ նստաշրջանի շրջանակներում հատուկ նիստում, որը նվիրված է «Վաշինգտոնյան համաձայնագրեր․ խաղաղ դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակը» թեմային:

Ալի Ախմեդովը նշել է, որ ստեղծվում է Ադրբեջանի նոր պատմություն. «Մենք բոլորս ականատես ենք նոր լուսավոր էջերի ստեղծմանը։ Ադրբեջանը և նախագահ Իլհամ Ալիևը չեն սահմանափակվում միայն Ադրբեջանի նոր պատմության ստեղծմամբ, այլև ստանձնել են տարածաշրջանի նոր պատմության ստեղծման առաքելությունը։

Ցանկացած պետության ուժը ցույց են տալիս երեք գործոն՝ տնտեսությունը, բանակը և դիվանագիտությունը։ Դիվանագիտության առաջընթացն ավելի շատ կախված է անհատից և առաջնորդությունից: Վաշինգտոնում ձեռք բերված Ադրբեջանի դիվանագիտական մեծ հաղթանակի հեղինակը նախագահ Իլհամ Ալիևն է:

Սա նաև նոր փուլ է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում, որը կհանգեցնի Ադրբեջանի միջազգային տնտեսական ինտեգրման հետագա ընդլայնմանը։ Այս հանդիպմանը ստացվել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացման միջազգային երաշխիք։

Ադրբեջանական դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը Վաշինգտոնում կայացած բանակցություններն ու այնտեղ ձեռք բերված հաջողություններն են: Վաշինգտոնում դիվանագիտական ​​մեծ հաղթանակի միակ հեղինակը նախագահ Իլհամ Ալիևն է։

«Զանգեզուրի միջանցքը» նոր պատմության շատ կարևոր նախագիծ կլինի։

Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կրում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, այնպես էլ «Զանգեզուրի միջանցքը» պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև