Skip to main content

Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով | Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 6 մեքենա | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին | Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան | Երեկ մшհացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է Նիկոլ Փաշինյանին | Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Լրահոս

Հայաստանը և Ադրբեջանն առքուվաճառքի ապրանքախմբերի ցանկեր են փոխանակում, այն ուսումնասիրության փուլում է. Փաշինյան

Փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտել է Ադրբեջանի՝ նավթամթերք վաճառելու պատրաստակամությունը: Հայաստանի Կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, գործարարներին, որոնք հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ՝ Կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, ասել ենք, որ այդպիսի հնարավորություն կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ դրանից հետո երկու կողմերի ընկերությունները կապ են հաստատել միմյանց հետ, եթե չի սխալվում՝ հայկական կողմից երկու ընկերություն է դիմել։

«Առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորում եղավ, որովհետև եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը և մտավախությունը ճիշտ էր։

Ես կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար, և ով ուզենա, կարող է դրանից օգտվել։ Այսինքն՝ որևէ այլ սահմանափակում չկա»,-հավելել է Փաշինյանը։

Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ են գնելու և ինչ են վաճառելու: Ըստ Փաշինյանի, ապրանքախմբերի ցանկերն այժմ ուսումնասիրության փուլում են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև