Skip to main content

Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով | Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 6 մեքենա | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին | Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան | Երեկ մшհացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է Նիկոլ Փաշինյանին | Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Լրահոս

Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավnր եղբայրներից մեկը մաhացել է

Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում քաղաքացի է մահացել։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Ն․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին  «ջերմային այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճան, դեմքի, պարանոցի զույգ վերին վերջույթների, որովայնի զույգ ստորին վերջույթների, նստատեղի, շնչառական օրգանների այրվածք, մոտավորապես 60 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2025 թ․ դեկտեմբերի 25-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ էր այրվում։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ, 3-րդ, 6-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին քաղաքացիները։ Վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։

Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։0

Facebook
Twitter

Կարդացեք նաև