Skip to main content

Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով | Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 6 մեքենա | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին | Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան | Երեկ մшհացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է Նիկոլ Փաշինյանին | Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Լրահոս

ԱԱԾ–ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է․ շատ կարևոր է, որ պետությունը, անկախ քաղաքական իշխանության բնույթից և էությունից, ունենա ամուր հենարան․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուններից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից» ,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով, Կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատևության օրակարգը և բոլոր նպատակների, գործողությունների կենտրոնում և առանցքում դրվել է պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ «Եվ շատ կարևոր է, որ պետությունը՝ անկախ քաղաքական իշխանության բնույթից և էությունից, ունենա ամուր հենարան, թիկունք։ Սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը և զարգացումն ապահովելու համար»,– ընդգծել է վարչապետը։

Խոսելով 2018 թվականից հետո արձանագրված տնտեսական արդյունքների մասին՝ այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը տնտեսական գործունեության անվտանգությունն ապահովելու տեսակետից: Վարչապետն  ընդգծել է նաև, որ այսօր Կառավարության նիստում ընդունված Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի տրամաբանությունն ու օրակարգն ընդունելի կլինի ինչպես պետական մյուս մարմինների, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության համար:

Վարչապետը խոսել է Ազգային անվտանգության ծառայության վերլուծական կարողությունների զարգացման մասին, շեշտել, որ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների զարգացումը՝ որպես կանխարգելող գործիք: Այս համատեքստում, երկրի ղեկավարը նշել է նաև ժամանակակից աշխարհում ահագնացող սպառնալիքների մեծացմանը զուգահեռ ճիշտ մարտավարություններ որդեգրելու կարևորությունը:

«Ես կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիդ այս օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայությանը՝ ընդհանուր առմամբ և յուրաքանչյուր ծառայողի, նաև շնորհավորել ձեր բոլորի Ամանորը, Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամներին, ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում, կրկին իմ գոհունակությունն արտահայտել այն փաստի առիթով, որ հիմա արդեն համոզված եմ ասում, որ բոլոր ամենաբարդ իրավիճակներում Ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում, միշտ եղել է իր պարտականությունների շրջանակում և հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր: Իհարկե, իրավիճակները տարբեր են եղել, բարդ են եղել, երբեմն նույնիսկ անհաղթահարելի են թվացել, բայց այն, որ մենք բոլոր այդ խնդիրները հաղթահարել ենք, դրանում ամենևին էլ երկրորդական չէ և չէր կարող երկրորդական լինել Ազգային անվտանգության ծառայության դերը»,- ամփոփել է վարչապետը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ աշխատակիցներին պարգևատրել է հուշամեդալներով և պատվոգրերով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև